▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ սեփական տան բակում հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների դիերը

Շիրակի մարզում, այսօր, օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 15։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդյան 70 տան բակում պայթյունի ձայն է լսվել և կան տեղեկություններ, որ տուժած քաղաքացիներ կան։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչներ 35-ամյա Գևորգ Գասպարյանի և 30-ամյա Լիանա Գասպարյանի դիերը։ Հայտնաբերվել են նաև պայթյունի հետքեր։ 

Ոստիկանները դեպքի վայրը սահմանազատել են, իսկ տեղում աշխատում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները։ 

Կայքի տեղեկություններով՝ մահացածներն ամուսիններ են։ Ամուսինը զինվորական է։

Պարզվում է, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պայթյունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին