▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարեկների ղեկավարն անձամբ էր կազմակերպում զոհված զինվորների ծնողների մեքենաների հեռացումը Եռաբլուրից»

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը գրում է․ Ուրեմն, Դանիել Իոաննիսյանը երկար գրառում է արել՝ ասելով, որ կարմիր ու սև բերետավորները այդպես էլ չեն բարոփեխվել։ Ցավում եմ, որ միայն երեկ դա հասկացավ Դանիելը, բայց մի՞թե պարեկները, որի ստեղծման գործում, Դանիել ջան, դու դերակատարություն ես ունեցել, բարեփոխված են մտել համակարգ։ Վստահեցնում եմ քեզ, որ ոչ, հակառակ դեպքում ինչպես կբացատրես այն հանգամանքը, որ պարեկների ղեկավարն անձամբ էր եկել, որ կազմակերպի ու իրականացնի զոհված զինվորների ծնողների մեքենաների հեռացումը Եռաբլուրից։ Դա անում էր առանձնակի ոգևորված ու առանց որևէ հիմնավորման։ Հիրավի շատ բարեփոխված են»։

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրառումը՝ ստորև. «Բարեփոխումների ու մարդկանց ծեծելու կապի մասին
Երեկվա Եռաբլուրի դեպքերից հետո շատերն ասում են «Սա՞ է բարեփոխված ոստիկանությունը»։ Միանգամից ասեմ` ոչ և այս հարցը լուրջ է։
Մասնավորապես, երեկվա գործողությունը կատարում էին Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակը (կարմիր «բերետներով») և, որոշ չափով, ոստիկանության զորքերը (սև «բերետներով»)։
Ոստիկանական այդ ստորաբաժանումները, ըստ Կառավարության հաստատած Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության, պետք է մասը կազմեին ստեղծվելիք Ազգային գվարդիայի։ Այդ ընթացքում այդ ծառայողները պետք է անցնեին որոշակի զտում և էական վերապատրաստումներ։
Արդյունքում, պետք է ունենայինք Ազգային գվարդիա, որը բողոքի ցույցերի և այլ զանգվածային միջոցառումների ժամանակ կկարողանար առանց ավելորդ բռնության ապահովեր օրինականությունն ու կառավարեր ամբոխը։ Այսպես, երեկվա օրինակով, նախ փորձեին մարդկանց հետ խոսեին ու բանակցեին, ծայրահեղ դեպքում` զգուշորեն մարդկանց կողքի քաշելով կապահովեր վարչապետի մուտքը Եռաբլուր` առանց զոհվածների ծնողների իրավունքները ոտնատակ տալու, բռնության ու ազատությունից զրկման։
Բայց, ի հեճուկս Կառավարության սահմանած (ու վաղուց անցած) ժամկետների, Ոստիկանությունը ոչինչ չարեց Ազգային գվարդիայի ստեղծման համար և Ոստիկանության զորքերն ու «կարմիր բերետավորները» որևէ բարեփոխում չապրեցին։
Այն, որ առանձնապես ոչինչ չի արվում Ազգային գվարդիայի խորքային բարեփոխման կայացման համար, վկայում է, որ իշխանություններին ձեռք է տալիս ունենալ ոստիկանության` ոչ թե ամբոխը կառավարող, այլ ընդդիմախոսներին պատժող ստորաբաժանումներ։
Այդ հանգամանքի օգտին է խոսում նաև այն, որ իշխող ՔՊ-ի մի շարք ներկայացուցիչներ հրապարակավ բազմիցս արդարացրել են ոստիկանության պատժիչ գործելաոճը ու երբեք չեն բարձրացրել Ազգային գվարդիայի ռեֆորմի հարցը։
Հ.Գ. Հայաստանի ոստիկանությունը միշտ է եղել իշխանության պատժիչ գործիքը։ Դատելով երեկվա դեպքերից` այս իշխանությունը ևս հակված չէ դա փոխելու»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին