▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզաբանում քուրդ պատգամավորի ելույթի վերաբերյալ

Asekose.am-ը նյութ էր հրապարակել՝ «Դուք՝ թուրքերդ, եկվորներ եք, այս երկրի տերերը հույները և հայերն են. քուրդ պատգամավորի ելույթը» վերնագրով՝ հիմք ընդունելով լրատվական ծառայություններից մեկի ֆեյսբուքյան էջում առկա տեսանյութն ու դրա լուսագրերը:

Նյութը ֆեյսբուքյան էջում  տարածած ARPI TV-ն հանդես է եկել պարզաբանմամբ՝ նշելով. «Քուրդ պատգամավորը քննադատում եւ մեղադրում է թուրքիայի ներքին զորքերի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ ահաբեկչության եւ սպանությունների մասին եւ ամենեւին հայերի մասին խոսք չի գնում եւ ներքեւում անգլերեն թարգմանությունը սխալ է»:

Asekose.am-ը ներողություն է խնդրում իր ընթերցողներից՝ տեղ գտած անճշտության համար: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին