ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալ Ա.Քոլոյանի մահվան դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ դատապարտյալն ինքնասպանություն է գործել՝ կախվելու միջոցով. 2016 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, նրա դիակը հայտնաբերվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի վիրաբուժական բաժանմունքի ընդհանուր լոգարանի խցիկներից մեկում՝ խցի վերևի հատվածում գտնվող երկաթյա ամրանից սավանով կախված:
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու դատապարտյալ Ա.Քոլոյանի ինքնասպանության պատճառները:
Պարզվում են դատապարտյալ Քոլոյանի մահվան հանգամանքները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet