Հայկ Հովյանը գրել է.
«Որքան էլ ծաղրենք քաղաքականացված ՀԿ սեկտորին, հանձինս ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե պահանջող չորս ուժերին և նրանց հետ ասոցացված մի բույլ Խուրշուդյան Սծյոպիկներին, բայց նրանք ունեն մի կարևոր և վտանգավոր հենասյուն:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Վերջինս, հանդիսանալով Փաշինյանի կառավարության ամենաերկարակյաց պաշտոնյան (Մհեր Գրիգորյանի հետ համատեղ) այդպես էլ դուրս չեկավ ՀԿ-ականի պատյանից:
Հանդիսանալով ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային պատասխանատուն (ոչ թե ԱԳՆ Միրզոյանը, այլ հենց ԱԽ քարտուղարը) նա շարունակում է մնալ Խզմալյան-Շիրինյաննների քաղաքական գծի հավատավոր շարունակողը:
Արմեն Գրիգորյանի խոսքը շարունակում է մնալ ընդգծված ռուսատյացության, արևմուտքում հովանավորչության փնտրողի և ամենակարևորն անկոտրում հայդատականի ծիրին մեջ, որը ոչ թե Հայաստանը տեղավորում է իրական, սովորական երկրի սահմաններում, այլ փնտրում է պատմական արդարության վերականգնման նոր ճանապարհ:
Այս գաղափարներն առնվազն հակասության մեջ են մտնում Փաշինյանի վերջին շրջանի «իրական Հայաստանի» մոտեցումների հետ:
Այդքաեդֆնով հանդերձ Արմեն Գրիգորյանն աստիճանաբար ձևավորում է կայուն հենարան` ի դեմս քաղաքականացված ՀԿ սեկտորի և փորձագիտական համայնքի, որոնք ունեն բավանականաչափ ֆինանսական, մեդիա և հովանավորչական ռեսուրսներ ժողովրդի մի ստվար զանգվածին «նոր պատմական Հայաստանի» պրոպագանդայի տակ պահելու համար:
Փաշինյանի «իրական Հայաստանի» իրական սպառնալիքը նախկիններն ու Սրբազան Շարժումները չեն:
Փաշինյանի գաղափարների իրական սպառնալիքը ներսից է: Եվ այդ սպառնալիքի առաջնորդողը ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուն և Ադրբեջանի հետ բանակցություններ վարողն է»: