▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատժվելու է Սերժ Սարգսյանի օգնական Մարտին Զաքարյանի որդին

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծխախոտային սկանդալը կարող է կոտրվել մի քանի սլաքավարի գլխին, իսկ մեծ «շնաձկները» նորից կպլստան պատժից։ Մեր տեղեկություններով, ՊԵԿ-ում այժմ զբաղված են մեղավորների «փնտրտուքով» եւ հրապարակային պատժի կազմակերպմամբ։

 Ծառայողական քննություն է սկսվել, որի հետ կապված՝ հարցում ենք արել ՊԵԿ եւ պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։ Սակայն, նախնական տեղեկություններով, ոչ թե մաքսային գծով ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն է պատժվելու, այլ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսայինի պետը՝ Արեւմտյան մաքսատուն-վարչության պետ Տիգրան Զաքարյանը։ Վերջինս Սերժ Սարգսյանի օգնական Մարտին Զաքարյանի որդին է։ Մարտին Զաքարյանը 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր օգնականի պաշտոնից։ Այնպես որ, երկու նապաստակ՝ մեկ հարվածով․ կազատվեն ե՛ւ «Սերժի մնացուկից», ե՛ւ ծխախոտի մաքսանենգության դեմ պայքար կցուցադրեն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին