Հարգելիներս բոլորս էլ ծանր ենք տանում Արցախա-ադրբեջանական սահմանում այսօր տեղի ունեցած միջադեպը: Բոլորս էլ ներքին համոզմունք ունենք, որ մեր պատասխանը չի ուշանալու, սակայն հայ հասարակությունն այս պահին պետք է սառը մտածի և իր գործողություններով բանակի սպայակույտին չպետք է մղի հապճեպ գործոությունների, որի նպատակը կլինի հասարակության այս պահի դժգոհությունը բավարարելը: Մի պահ պատկերացրեք, որ այս պահին սահմանին կանգնած մեր եղբայրերի առաջ վախեցած, բայց և մեր հարձակմանը սպասող թուրքն է, մեզ համար թանկ է ամեն հայի կյանք, մենք կարող ենք սպասել, որպեսզի զգոնություները թուլանա, նոր իրականացնենք պատժիչ գործողությունը: Մի փոքր համբերություն է պետք ընդամենը, սա կռիվ կինո չէ:
Պետք չէ բանակի սպայակազմին մղել հապճեպ գործողությունների
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet