168.am-ը գրում է.Այսօր Կառավարության շենքի դիմաց մի շարք ՓՄՁ-ների ներկայացուցիչներ շարունակում էին երեկ սկսած բողոքի ակցիան՝ ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի, որը գործելու է փետրվարի 1-ից:
Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը պետք է շրջանառության մեջ մտներ դեռևս 2014 թվականի հոկտեմբեր ամսից, սակայն ձեռներեցների բողոքի ալիքի բարձրացման արդյունքում՝ այն հետաձգվեց մինչև 2015 թվականի փետրվար ամիս: Նշենք նաև, որ օրենքի համաձայն՝ տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին, բայց 3.5 տոկոս հարկի փոխարեն՝ ամսական պետք է վճարեն 1 տոկոս հարկ: Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում