Նոյեմբերի 13-ին Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին հայտնվում է թուրքական «Dünya Bülteni» լրատվական կայքում տեղ գտած վերլուծական հոդվածում՝ նվիրված Պուտին-Էրդողան հանդիպմանը: Նշվում է, որ երկու նախագահները մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին ոչ բոլոր հարցերի մասին, որոնք անշուշտ արծարծվել էին հանդիպման ժամանակ: Մասնավորապես, այդ հարցերից էր ղարաբաղյան հակամարտության խնդիրը: «Հանդիպման ընթացքում երկու նախագահները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման աշխատանքերը պետք է ակտիվացվեն: Այդ առումով պատահական չի որ նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստան»,-ասվում է հոդվածում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանն էլ նշել էր, որ ղարաբաղի հարցը անպայման քննարկելու է Պուտինի հետ:
Պուտինը և Էրդողանը քննարկել են Արցախի հարցը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet