▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փրկարարները Վանաձորի բնակչին հայտնաբերել են բնակարանում՝ պարանով կախված վիճակում

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. բնակարանից առկա է գազի սուր հոտ․դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Բացելով նշված բնակարանի դուռը՝ փրկարարները բնակարանի միջանցքում հայտնաբերել են Հ. Ա-ին՝ պարանով կախված վիճակում:

Հրշեջ-փրկարարները իջեցրել են տուժածին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և փակել բնակարանի գազի փականը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին