▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պռոշյան փողոցում բախվել են 2 Lexus-ները, 2 Mercedes-ներն ու Nissan-ը

Շղթայական վթար է տեղի ունեցել Երեւանի Պռոշյան փողոցում:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում նյութեր են նախապատրաստվում հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի փաստով:

Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանի կողմից ահազանգ է ստացվել նշված դասակ, որ Պռոշյան փողոցում ավտոմեքենաներ են վթարի ենթարկվել:

Դեպքի վայր ժամանած ՃՈ տեսուչները պարզել են, որ բախվել են 2 Mercedes, 2 Lexus և Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Պատահարներ ավելին