▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիները հնարավորություն կստանան նաև Tell Cell համակարգով վճարել վարչական ակտը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝  ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ուղղված հարցը վերաբերում էր ԴԱՀԿ-ի կոմղից քաղաքացու հաշիվների վրա արգելանք դնելուն:

«Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կատարողական վարույթի ավարտից հետո համապատասխան վարչական ակտերն ուղարկում է բանկային համակարգ՝ համապատասխան գումարի չափով վարչական խախտում կատարած քաղաքացու հաշիվների վրա արգելք դնելու համար:  Ցանկանում եմ վստահեցնել, որ համակարգը  բացառում է քաղաքացու հաշիվների վրա ամբողջական կալանք դնելու հնարավորությունը»,-պատասխանելով հարցին՝ հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը.

Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում քաղաքացիները հնարավորություն կստանան նաև Tell Cell համակարգով վճարել վարչական ակտը և ստանալ արգելանքի կարճման մասին որոշումը.

«Քաղաքացու կողմից վարչական ակտը վճարելուց հետո ԴԱՀԿ­-ն միանգամից համապատասխան ծանուցում է ուղարկում բանկային համակարգ՝  նրա հաշիվներից արգելանքը հանելու վերաբերյալ: Ասեմ, որ  ԴԱՀԿ­-ն չի կարող ուշացնել այդ գործընթացը, քանի որ համակարգն ամբողջովին ավտոմատ է գործում»,-նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին