▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանը՝ Կիրովի այգու շինարարության մասին

Կիրովի անվան մանկական զբոսայգում ընթացող աշխատանքների վերաբերյալ սոցիալական ցանցերում եւ որոշ կայքերում տեղ գտած անհիմն հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ զբոսայգում գտնվող թվով 3 շինությունների տեղում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ՝ համաձայն օրենքով սահմանված կարգով հաստատված եւ բնապահպանական փորձաքննություն անցած նախագծի։

Զբոսայգու տարածքի բարեկարգման ծրագիրը քննարկվել է նաեւ Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի կողմից եւ արժանացել դրական կարծիքի։

Տարածքում աշնանը իրականացվել է ծառերի սանիտարական էտ, որից հետո կատարվել են միայն մացառուտների հեռացման աշխատանքներ՝ նորատունկ ծառերով համալրելու նպատակով։

Ի դեպ, նաեւ այս զբոսայգում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ հանգամանալի տեղեկատվություն է ներկայացվել դեռեւս 2014թ. ապրիլին Երեւանի քաղաքապետարանում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ, որին հրավիրված են եղել բոլոր լրատվամիջոցները: Այդ մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Ավելորդ չենք համարում նաեւ տեղեկացնել, որ զբոսայգում իրականացվող աշխատանքների մասին իրազեկող համապատասխան վահանակը աշխատանքների մեկնարկի օրից փակցված է զբոսայգու գլխավոր մուտքի մոտ եւ հասանելի ու տեսանելի է բոլորին:

Երեւանի քաղաքապետարան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին