▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի եւ մյուսների գործ քննող դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը  վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը և բացարկ չհայտնեց։ Այսպիսով դատական նիստը շարունակվում է։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին