▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Եվրոպա լիգա. «Ռոմա»-«Իստանբուլ Բաշաքշեհիր». ՈւՂԻՂ

Այցելել եմ Հանրային հեռուստաընկերություն...Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն ընդունել է HSBC International-ի Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Փաշինյանն ընդունել է Boeing-ի պատվիրակությանը․ քննարկվել է ՀՀ-ում հնարավոր գործունեության հարցեր

Ադրբեջանում «Երեւան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել

Պարապ եմ համարում բոլոր քննադատությունները. Տեր Վահրամը՝ Կարապետյանների մեծադիր կտավի մասին

Այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած․ Հակոբ Արշակյան

ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք

Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին

2012-ին Փաշինյանի վրա Մալաթիայում հարձակված կինն այսօր`կառավարության դիմաց

Ձեր վիրահատության 50 տոկոս գումարը ես կտամ. Նիկոլ Փաշինյանը՝ զոհված զինծառայողի ծնողին

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Արթուր Վանեցյանը կանդամակցի ԲՀԿ-ին

ՊՆ-ն կանցկացնի ծավալներով աննախադեպ ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Չեմ կարող որևէ մեկին ասել՝ սխալ է.․․․Նիկոլ Փաշինյանը՝ զոհված զինվորների մայրերին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ

Թուրք հայտնի դերասանը խոշոր գումար է վճարել հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար

Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

«Իմ քայլը» Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել է ԱԺ նախագահին

Եթե մեկը որոշի Հայաստան 3 միլիոն ոչխար ներկրի, պիտի ՇՄԱԳ անցնի՞․․․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլյան պատերազմին վիրավորված Հայկ Սեխիլյանը կբուժվի Գերմանիայում. Կառավարությունը գումար հատկացրեց

Ասում ա ՝ էս էլ հանգուցյալի վերջին ցանկությունը․․․ Նիկոլ Փաշինյանը կատակեց

Միջոցառումների հարգելի կազմակերպիչներ, սեպտեմբերի 21-ին սպասվում են ուժեղ քամիներ․ Գագիկ Սուրենյան

Վլադիմիր Գասպարյանի պաշտպանները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը գեներալի նկատմամբ

Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը՝ ԱԺ Վարչատնտեսական վարչության պետը

Երեկ փակ համարից զանգել, ասում են՝ վաղը 3 կնիկ կգան՝ քեզ քարշ տալով կտանեն. «Մառոզ Մարգոն». . .

Կաշառք ստանալու և պաշտոնական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պարտականությունները կատարողներին

Եթե մարդը սխալ է, չի կարելի նրան «պատին դեմ տալ». դա ծնում է ատելություն. Սարգիս Գրիգորյան

Ի սկզբանե Վանեցյանի կողմից ազատություն տալու մոտեցումն է ընտրված. Զոհրապ Եգանյան

Գյումրիի ավտոմաքսատան շինարարությունը նոր փուլ է մտել

Համացանցում հայտնված Արթուր Վանեցյանի լուսանկարը մեծ իրարանցում է առաջացրել

Հրեական համայնքը պատրաստվում է բոյկոտել Նիկոլ Փաշինյանի` Գրանդ Պարկում կայանալիք ելույթը

Հովիկ Աբրահամյանն արտահերթ «նիստ» է հրավիրել

Հրաժարականի դիմում կներկայացնի Լենա Նազարյանը. կձեւավորվի նոր պատգամավորական խումբ

Ֆելիքս Ցոլակյանին աշխատանքից կազատեն հիմնականում Արթուր Վանեցյանի հետ ունեցած մտերմության համար

Գաղտնի պայմանավորվածություն՝ Վանեցյանի եւ Գագիկ Խաչատրյանի միջեւ. Փաշինյանը խափանել է այն

Համ էլ՝ իմ ու քո չենք անում այլեւս․․․Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը հիշատակել է Վազգեն Առաջինի փայլուն խոսքերը

Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ․․․ Նիկոլ Փաշինյանի նոր գրառումը

Մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

«Ոչ ոքի «ֆայմը» չհասա՞վ իր տեքստում վարչապետին շնորհակալություն հայտնել». Արման Բոշյան

Մենք ունենք մարտահրավերներ և արդի զարգացումներ, որոնք չենք կարող անտեսել. ԱԳ նախարար

Էդուարդ Աղաջանյանը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Սամվել Կարապետյանի եւ տիկնոջ մեծադիր կտավը Մայր Աթոռի Վեհարանում

Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա մենակ չի մնալու. Արտակ Զաքարյան

Տասնյակ քր. գործեր են հարուցվել Ապրիլյանի մասով. այս պահին բացառում եմ նոր պաշտոնանկություններ. ՊՆ

Սահմանադրությամբ ներկայացված հիմքերի մասին, որոնցով կարող է դադարեցվել ՍԴ նախագահի լիազորությունները

Քուվեյթի դեսպանի տանը համտեսել են Ռալֆ Յիրիկյանի պատրաստած խորովածը

«ՕՐՐԱՆ» բարեգործական կենտրոնը հաճախ է կազմակերպում տարատեսակ  միջոցառումներ, որոնց գլխավոր նպատակը ֆինանսապես անապահով ընտանիքների  երեխաներին և  միայնակ տարեցներին օգնելն է: «Օրրան»-ն այդ  հարցում ունի աջակիցներ. տարեց տարի ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր պատրաստ են լինել նրանց կողքին:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում «ՕՐՐԱՆ» բարեգործական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն ասաց, որ ամեն տարի իրենք փորձում են բարեգործություն անելու յուրօրինակ գաղափարներ մտածել և իրականացնել դրանք` շահագրգռելով իրենց կողքին լինել ցանկացող մարդկանց: Թերևս դրա ապացույցն այն է, որ «ՕՐՐԱՆ» բարեգործական կենտրոնն իր հերթական  ընթրիքը կազմակերպել էր ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիի առանձնատանը, ով իր տիկնոջ հետ միասին ներկաներին հյուրասիրել են իրենց կողմից պատրաստված արաբական ուտելիքները, իսկ միջոցառման գլխավոր կերակրատեսակ հանդիսացող խորովածի պատրաստողի դերում հանդես էր եկել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը

Վերջինս ընդունել էր Արմինե Հովհաննիսյանի առաջարկը և միջոցառման  նախօրեին, որպես իսկական գլխավոր խոհարար, անձամբ համեմել էր կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «բաստուրմա էր դրել» միսը: Asekose.am-ի թղթակիցը հետևել էր, թե ինչպիսին է հայտնի գործարարը  խոհանացում: Ավելին` պարոն Յիրիկյանը մեզ հետ զրույցի ընթացքում խոստովանել է, որ տվյալ դերում  հանդես գալն իր համար նորություն չէ, որովհետև դեռ տարիներ առաջ  իր կնոջը  գրավելու  համար  օգտագործել է  իր խոհարարական  հմտությունները:

Ձեզ ենք առաջարկում դիտել Asekose.am-ի կողմից պատրաստված  տեսանյութը, որի շնորհիվ կարող եք ծանոթանալ Ռալֆ Յիրիկյանի խոհարարական գաղտնիքներին և խորոված պատրաստելու ինքնատիպ բաղադրատոմսին:

Նշենք, որ ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիի առանձանատն անցկացրած միջոցառմանը ներկա էին դիվանագետներ, որոնց թվում էին ՀՀ-ում Հնդկաստանի եւ Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպանները, գործարարներ, ինչպես նաև մշակույթի և արվեստի գործիչներ Աշոտ Ղազարյանը, Նունե Եսայանը, Արև Պետրոսյանը, Նադեժդա Սարգսյանը, Էմմին, Նազենի ՀովհաննիսյանըՔրիստինե ՊեպելյանըՍոֆի Մխեյանը, «Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր նախագահ Վալերի Սահարյանը և  այլոք:

Ուշագրավն այն է, որ միջոցառման  հյուրերը` մասնավորապես դեսպանները և  գործարար աշխարհի ներկայացուցիչները, ընթրիքին  ներկա գտնվելու համար գնել էին տոմսեր, որոնց արժեքը 100. 000 դրամ է: Միջոցառումից գոյացած ողջ  գումարն էլ «Օրրան»-ն օգտագործելու է երեխաների և տարեցների կարիքները հոգալու համար:

Առաջարկում ենք բուն միջոցառմանը, խորովածի պատրաստման ընթացքին, ավանդական դարձած «Խորովածը շատ լավ  բան է» երգի ներքո գլխավոր  կերակրատեսակի մատուցմանը և այլ մանրամասներին ծանոթանալ` դիտելով  Asekose.am-ի պատրաստած  տեսանյութը և լուսանկարները:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարող եք դիտել նաև Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդումը, որի հյուրը «ՕՐՐԱՆ» բարեգործական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն է:

72157644675419798

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ ավելին