▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քողարկում են մահացած երեխայի դին, քանի որ ԴՆԹ հետազոտություն եմ պահանջել ՀՀ -ում և ՀՀ -ից դուրս. անհետ կորած երեխայի մայր

«Հանրապետական ծննդատանը» երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նորածնի մահվան դեպքի հանգամանքներն են պարզում , բայց մի անհամեստ հարց ՝ «Ո՞վ է ասել կամ համոզվել , որ երեխաս մահացած է ,որ մի հատ էլ մահվան դեպքի հանգամանքներն էք պարզում »։

Պարզեք ,թե որտե՞ղ է իմ երեխան ։ Իսկ այն մասին ,թե չենք պահանջել տեսնել երեխային ստում էք ։ Ես ծնված վարկյանից ցանկացել եմ տեսնել երեխայիս ։

Հարգելի ընկերներ դեռ լուր չկա իմ երեխայից ։ Նրանք քողարկում են մահացած երեխայի դին ,քանի որ ես դնթ հետազոտություն եմ պահանջել և ՀՀ ում և ՀՀ ից դուրս ։ Քողարկողները իրար ձեռք բռնած իրենց իսկ ձեռքով ,շուտով կբացահայտեն իրենց իսկ կողմից իրականացրած բոլոր մութ կետերը ։ Մի վաճառվեք սրիկաներ , արգելակեք երևույթը ,թե չէ կստացվի այնպես ,որ Ձեր արյունակցի հետ էլ տեղի կունենան դեպքեր , երեխային կբերեն փորձաքննության , իսկ Ձեզ կասեն օրգաններ են ,չէ որ այդ ժամանակ մեկ ուրիշ ծախու կլինի այդ պաշտոնին ։ Այս չարաբաստիկ կծիկը կբացվի շուտով ։ Տեսնենք ,քանիսը կհայտնվեն հանցակիցների շարքում և ի՞նչ մութ պատմություններ կան նրանց ուսերին ։ Աշխատեք -աշխատեք ես Ձեզ բացարձակապես չեմ խանգարում ։ Կարևորը դուք Ձեզ չխանգարեք»։

Հիշեցնենք, որ Հայկուհուն հայտնել ենոր իր երեխան մահացել էսակայն նրան մինչ օրս երեխայի մարմինը ցույց չեն տվել:

Կարդացեք նաև՝Բավական չէր երեխայիս գողանալը, այլև մահ էին պլանավորել ինձ համար. անհետ կորած երեխայի մոր աղմկահարույց գրառումը

«Բանկայով մի քանի օրգան ցույց տվեցին՝ մարմին չկաբոլորն ապշած են». անհետ կորած նորածնի մայրը գրառում է կատարել

Երեխաս ողջ էև վաճառել ենանհետ կորած նորածնի մայր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին