a1plus.am-ը գրում է.Ադրբեջանի կողմից հունվարին իրականացվող դիվերսիաները օրգանական կապի մեջ են 2014 թվականին սահմանի աննախադեպ լարման իրադարձությունների հետ. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: «Արմատները գալիս են 2014 թվականից: Նախորդ տարվա հուլիս-օգոստոսյան իրադարձությունների ռազմաքաղաքական եւ բարոյահոգեբանական հայտարարները, որոնք արձանագրվեցին նաեւ միջազգային հանրության կողմից, անմխիթարական էին Ադրբեջանի համար: Ամբողջ տարվա ընթացքում չկարողանալով շտկել այդ արդյունքները՝ նրանք պլանավորեցին դա անել հունվարին»,-նշել է Գեղամ Հարությունյանը: Ադրբեջանի այս գործողությունները նախարարի խորհրդականը կապում է ալիեւյան ռեժիմի հետ: Նա կարծում է, որ Ադրբեջանը փորձում է հասնել ռեւանշի, ոչ մի հարցում համաձայնության չգալ, ստանալ առավելագույնը ոչինչ չզիջելով: Բայց, քանի որ, այդ ամենը բանակցային սեղանի շուրջ իրականացնել հնարավոր չէ, նրանց մնում է ուժային շանտաժը:
Անդրադառնալով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած դաժան սպանությանը՝ Գեղամ Հարությունյանը նշեց, որ տեղի ունեցածը ուշադրության պակասի արդյունք է:
«Միջադեպից առաջ նման էպիզոդներ եղել են, որոնք պատշաճ ուշադրության չեն արժանացել: Բոլոր մեղավորներն արժանի պատժի են ենթարկվելու: Պաշտոնանկությունների շարքը կշարունակվի. կլինեն զորացրումներ, կարգապահական տույժեր, տեղափոխումներ զորքեր, բայց այսքանով չի սահմանափակվի»,-ասաց նախարարի խորհրդականը: Ըստ Գեղամ Հարությունյանի՝ տեղի ունեցած սպանությունը վկայում է, որ միջանձնային հարաբերությունների դաշտը չի կարելի վստահել զինվորներին կամ կուրսանտներին, պետք է անընդհատ լինի սպայական անձնակազմի ուշադրությունը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Ադրբեջանի կողմից հունվարին իրականացվող դիվերսիաները օրգանական կապի մեջ են 2014 թվականին սահմանի աննախադեպ լարման իրադարձությունների հետ. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:
«Արմատները գալիս են 2014 թվականից: Նախորդ տարվա հուլիս-օգոստոսյան իրադարձությունների ռազմաքաղաքական եւ բարոյահոգեբանական հայտարարները, որոնք արձանագրվեցին նաեւ միջազգային հանրության կողմից, անմխիթարական էին Ադրբեջանի համար: Ամբողջ տարվա ընթացքում չկարողանալով շտկել այդ արդյունքները՝ նրանք պլանավորեցին դա անել հունվարին»,-նշեց Գեղամ Հարությունյանը:
Ադրբեջանի այս գործողությունները նախարարի խորհրդականը կապում է ալիեւյան ռեժիմի հետ: Նա կարծում է, որ Ադրբեջանը փորձում է հասնել ռեւանշի, ոչ մի հարցում համաձայնության չգալ, ստանալ առավելագույնը ոչինչ չզիջելով: Բայց, քանի որ, այդ ամենը բանակցային սեղանի շուրջ իրականացնել հնարավոր չէ, նրանց մնում է ուժային շանտաժը:
«Հակառակորդի գործողությունների արդյունքում այս հունվարին ունեցանք 7 զոհ, նրանց պատճառելով 30-ը: Համեմատած 2014 թվականի հունվարի մեր զոհերի թիվն անհամեմատ շատ է: Նախորդ տարեսկզբին 2 զոհ ունեինք»,-ասաց Գեղամ Հարությունյանը:
Անդրադառնալով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած դաժան սպանությանը՝ Գեղամ Հարությունյանը նշեց, որ տեղի ունեցածը ուշադրության պակասի արդյունք է:
«Միջադեպից առաջ նման էպիզոդներ եղել են, որոնք պատշաճ ուշադրության չեն արժանացել: Բոլոր մեղավորներն արժանի պատժի են ենթարկվելու: Պաշտոնանկությունների շարքը կշարունակվի. կլինեն զորացրումներ, կարգապահական տույժեր, տեղափոխումներ զորքեր, բայց այսքանով չի սահմանափակվի»,-ասաց նախարարի խորհրդականը:
Ըստ Գեղամ Հարությունյանի՝ տեղի ունեցած սպանությունը վկայում է, որ միջանձնային հարաբերությունների դաշտը չի կարելի վստահել զինվորներին կամ կուրսանտներին, պետք է անընդհատ լինի սպայական անձնակազմի ուշադրությունը: