Ռուբեն Հայրապետյանի որդուն որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել։

Այս մասին հայտնում է News.am-ը, ում հետ զրույցում ասել Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
Մակինյանը հայտնել է, որ Ռաֆիկ Հայրապետյանին հրավիրել են հարցաքննության, սակայն Հայրապետյանները չեն կարող ներկայանալ նախաքննական մարմին, քանի որ երկրում չեն։
«Շաբաթ օրվանից քննիչին հայտնում ենք, որ համավարակով պայմանավորված՝ ավիափոխադրում չկա, անհնար է գալը։ Նախաքննական մարմինն արդեն իսկ Ռուբեն Հայրապետյանի բացակայությունը որպես վկա դիտել է անհարգելի։ Եվ այս ամենը մեզ հիմք է տալիս մտածելու, որ Հայրապետյանի նկատմամբ կալանքի միջնորդություն ներկայացնելու հիմք է դա իրենց համար։ Եվ պայմանավորված նրանով, որ մենք տեսնում ենք պաշտոնեական լիազորությունների չարաշահում՝ հաղորդում ենք ներկայացրել»։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


