ՀՀ քնչական կոմիտեի նախագահի հրավերով հունվարի 19-ին Հայաստան է ժամանել ՌԴ Քննչական Կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը: ՌԴ Քննչական Կոմիտեյի նախագահը այսօր հանդիպում մունեցավ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահ Սարգսյանը և Բաստրիկինը անդրադարձել են 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգության հանգամանքների բացահայտման խնդրին:
Սերժ Սարգսյանը նշել է, որ 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է, որպեսզի դրա բոլոր հանգամանքները բացահայտվեն աննախադեպ հետևողականությամբ: Սերժ Սարգսյանը կարևոր է համարել, որ այս հանցանքի քննության կապակցությամբ երկու երկրների իրավապահների միջև ձևավորված համագործակցությունն ունենա արդյունավետ շարունակություն, իսկ սկսված գործընթացը հասցվի իր տրամաբանական ավարտին:
Իր հերթին, Ա. Բաստրիկինը հայտարարել է, թե իրենք հայաստանյան գործընկերների հետ ունեն լիարժեք փոխըմբռնում և հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի հայկական իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննությանը ՌԴ իրավասու կառույցների ցուցաբերած օժանդակությունը: Ա. Բաստրիկինը նաև վստահություն է հայտնել, որ այս գործով ՀՀ-ում իրականացվելիք հրապարակային դատական քննությունը կդառնա արդարության և արդարադատության հասնելու երկու կողմերի ձգտման վկայությունը:
ՌԴ Քննչական կոմիտեի նախագահի հայտարարությունից պարզ է դառնում, որ ձեռք է բերվել համաձայնություն, որ ոճրագործ Պերմյակովի պատասխանատվության պետք է ենթարկվի ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև գործի քննությունը պետք է իրականացվի հայկական իրավապահ մարմինների կողմից:
Կարելի է նշել, որ Պերմյակովը հանձնվելու է ՀՀ իրավազորության ներքո, իսկ ռուսական կողմը քննությանը օժանդակություն է ցուցաբերելու: Փաստորեն ի կատար է ածվում Գյումրիում բողոքի դուրս եկած բազմաթիվ քաղաքացիների պահանջը` այն է` Պերմյակովին հանձնել ՀՀ իրավազորության ներքո: