▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանն արգելել է Հայաստանից մի շարք մթերքների ներկրումը

«Ռոսսելխոզնադզորը» հունվարի 20-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Հայաստան՝ բացատրելով դա դաբաղի համաճարակային իրավիճակով ու այդ հիվանդության՝ ՌԴ տարածք ներխուժելու բարձր հավանականությամբ:

Մասնավորապես արգելվում է դաբաղի նկատմամբ խոցելի կենդանիների՝ այդ թվում խոզերի, ցլերի, գոմեշների, գառների, ու քարայծների, այդ կենդանիների մսի ու գենետիկ նյութի ներկրումը Ռուսաստան կամ տարանցումը ՌԴ տարածքով,-հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Արգելվում է նաեւ ջերմային մշակում չանցած կաթի ու կաթնամթերքի, նաև բրդի, մազի, մորթու ու կաշվի մատակարարումները, եթե դրանք չեն ենթարկվել մշակման՝ դաբաղի վիրուսի ոչնչացումը երաշխավորող տեխնոլոգիաներով:

 

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին