▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսները պետք է հասկանան, որ Պերմյակովին Հայաստանին հանձնելը միայն իրավական հարց չէ

Ռուսները պետք է հասկանան, որ Պերմյակովին Հայաստանին հանձնելը միայն իրավական հարց չէ, եթե նույնիսկ ֆորմալ առումով հենց այդպիսին է: Նրանք մի անգամ պետք է դեն նետեն իրենց կայսերական հավակնությունները, որ Հայաստանի ժողովուրդը, մենք բոլորս չկասկածենք, որ կոնկրետ հանցագործի դեմքով Ռուսաստանը սպանդի է ենթարկել մեզ, քայլել է մեր ազգային ինքնասիրության, մարդկային աժանապատվության վրայով: Մոսկվայում պետք է հասկանան, արդեն ավելի գլոբալ հարթության մեջ, որ մենք իրենց ոչ թե վասալն ենք, այլ դաշնակիցը, գուցե սահմանափակ ռեսուրսներով, բայց դաշնակիցը, որի հակառակորդին զինելն անհետևանք չի մնալու: Եթե այս իրողությունները չհասկացվեն, վաղ թե ուշ, հետխորհրդային տարածքում առաջանալու է հակակայսերական, հակառուսական նոր օջախ ու դրանում պետք չէ փնտրել ամերիկյան կամ արևմտյան հետքեր: Ցանկացած պետություն` անկախ իր չափերից, ու ցանկացած ժողովուրդ՝ անկախ իր թվաքանակից, արժանապատվություն ու ինքնասիրություն ունեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին