▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսներին քծնում եք այն ժամանակ, երբ նրանց բանակայինը մի ամբողջ ընտանիք է սպանում

Երբ իշխանավորներն են վախենում հեղափոխությունից, դա հասկանալի է: Բայց երբ իրեն ընդդիմադիր գործիչ համարողն է Գյումրիի դեպքերից հետո ասում, թե զգույշ պետք է լինենք, որովհետև «Միացյալ Նահանգներն իր հատուկ ծառայությունների միջոցով փորձի այստեղ «Մայդան» հրահրել»՝ առնվազն տարակուսելի է:

Նախ, Մայդանը ոչ թե ամերիկյան ազդեցության, այլ՝ Յանուկովիչի թիմի ձախողված քաղաքականության, կոռումպացվածության հետևանք է, հետո՝ երբ որևէ մեկը կրծքով ռուսական շահեր է պաշտպանում, ես կակասծում եմ փոփոխություներ ուզելու նրա անկեղծությանն, որովհետև այսօրվա Ռուսաստանն ու ավտորիտարիզմը հոմանիշներ են:

Ի վերջո, ազգային արժանապատվության խնդիր կա. ռուսներին քծնում եք այն ժամանակ, երբ նրանց բանակայինը մի ամբողջ ընտանիք է սպանում, երբ նրանց վաճառած զենքով ադրբեջանիցին կրակում է մեր զինվորի վրա: Մի քիչ արժանապատվություն ունեցեք...

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին