▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանամերձ Բաղանիսում փոխհրաձգություն է. խուճապ չկա

Հենց հիմա գնդակոծում են Բաղանիս սահմանամերձ գյուղը:
Գյուղապետը չի պատասխանում .... եղբորս ընտանիքը երեք անչափահաս երեխաներով իջել են նկուղային հարկ ... ամենափոքրը մեկ ամսական է ...Գնդակները պայթում են տան շրջակայքում, միայն կրակոցների դադարից հետո հնարավոր կլինի տեսնել, թե որքանով է վնասվել տունը ... ուզում եմ գնալ, բայց ասում են, որ հիմա գնդակոծվում է գյուղամիջյան ճանապարհը և խիստ վտանգավոր է:
Պետք է սպասեմ; Խուճապ չկա, ոչ ոք գյուղը չի լքում ...

 

Բաղանիսի ԳՅՈՒՂԱՊԵՏ Նարեկ Սահակյանը տեղում է ,,,, ինչպես միշտ - հանգիստ է և աներեր ... հրաշալի, պինդ տղա է, մի քանի օր առաջ էլ անդրանիկ զավակ է ունեցել , անունն էլ Արամ ;Աստված պահապան ...
Մեր բանակի համարժեք ու ավելի թունդ պատասխանից հետո, այժմ 
միջդիրքային փոխհրաձգություն է ընթանում ...
Այսպես էլ ապրում ենք սահմանում ու պիտի ապրենք ..... 

 

Սամվել Բեգլարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին