▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Դարբինյան, քո նմաններն այս հայրենիքն արդեն «սիրել-թողել» են, հերիք եղավ էլի...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Տո ասա՝ այ Սամվել Դարբինյան, ինչի՞ ես բզբզում, մեզանից էլ լավ գիտես՝ տակդ ինչքան բան կա։ Նենց որ մեծ-մեծ փրթելու տեղը քեզ էնքան համեստ ու քնքուշ պահի, որ վրայիցդ վարդի հոտ գա...

Ուրեմն էս մեր Վանաձորի մտքի գիգանտ քաղաքապետը երկար գիշերներ չի քնել ու հասկացել է, թե ինչի իր քաղաքում աշխատատեղեր չկան, ինչի են մարդիկ իրենց բիզնեսները փակում ու վարձով տարածքներն էլ վերցնող չկա։ Դե բռնվեք, որ չընկնեք։ Բանից պարզվում է, որ մեր սահմանին պատերազմ է գնում, դե մեր Կառավարությունն էլ պիտի այդ գումարները տրամադրի բանակին, ոչ թե աշխատատեղեր բացի... ինչը հանրապետական քաղաքապետը, չեք հավատա, իհարկե, բայց տրամաբանական ա համարում։

Այսքանի վրա դեռ այս  պարոնը կանգ չի առնում, ու այնպիսի տնտեսագիտական մտքեր է արտահայտում, որ էն խեղճ Սամուելսոնը գերեզմանում մի երկու կռուգ ֆռռաց։ Բանից պարզվում է, որ ախր մենք էներգակիրներ էլ չունենք է՝ ոչ նավթ, ոչ գազ... Խայտառա՛կ պատմություն։ Ո՞նց մինչև հիմա չգիտեինք այս մասին։ Թե ասա՝ ախր, Դարբինյան ջան, նավթ չունես, զատո Vertu հեռախոս ունես էլի, որը նենց լոթի-լոթի քցել ես սեղանին։ Ո՞նց կարաս դու քո քաղաքապետ հալով Vertu բռնես։ Տո, այ պակազուխա, էդ հեռախոսով գոնե սմս գրելու ձևը գիտե՞ս։ Ու այդքանից հետո մի բան էլ այս երկրից գնացողների՞ն ես քննադատում, «շատ թուլամորթ» ու «ոչ հայրենասեր» անվանո՞ւմ։ Տո քո նմաններն այս հայրենիքն արդեն «սիրել»-թողել են, հերիք եղավ էլի...

Ու վերջում էլ ասեմ, որ շատ տեղին էր ներկայիս իրավիճակը 1905, 1910 կամ 1915 թվականների հետ համեմատելը։ Իրոք, այն ժամանակ էլ հիմիկվա նման լավ չի եղել...

Վազգեն Ղազարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին