Երեւի կարիք կա սա պարբերաբար բացատրելու, տասը տարին՝ մեկ։
էդ մեղադրյալին դեռ հանցագործ մի հայտարարեք, գլխավոր դատախազն ու ոստիկանապետերն են այդպես վարվում, դուք մի արեք։ Բացի այն, որ դա արդար չէ, նաեւ այդով ջուր եք լցնում նրան հանցագործ ներկայացնողների ջրաղացին, ակամա ամբողջ գործը հանրային գիտակցության մեջ նստեցնում եք իշխանության եւ ռուսական կողմի կինոյով։
Մարդն անմեղ է այնքան, քանի դեռ արդար դատաքննությունը հանցանքը չի ապացուցել։ Վ.Պ.-ին հղված վիրավորանքները, ծաղրանկարները, դատավճիռները, ճշմարիտ է, գուցե սիրտ են հովացնում, բայց գործին չեն օգնում։ Պատմությանը, անգամ մեր ապական արդարադատությանը հայտնի են դեպքեր, երբ մարդուն ծանր հանցագործության մեղադրանքով, դատել են, նստել է տարիներ շարունակ, ու պատահական, ճշմարտությունը բացահայտվել է, մարդն արդարացվել է։ Շատ մութ գործ է սա, հարյուրավոր հարցականներով, շատ բան կարող է բացվել, համբերատար եղեք…
Իսկ որ նրան «գյադա» էի ասում, պահակակետից հեռանալու կամ թռնելու համար էի ասում, ոչ թե մարդասպանության։ Մարդասպաններին գյադա չեն ասում։

Լևոն Բարսեղյան