▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սև ցուցակում» հայտնված պաշտոնյաները.ցուցակ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) իրավաբանական ծրագրերի ղեկավար Գևորգ Հայրապետյանը ներկայացրեց պաշտոնյաների ու կառույցների, որոնք  հայտնվել են ԻԱԿ-ի 2014 թվականի «Սև ցուցակում»:

Այս տարվա «Սև ցուցակ»-ը երկու մասից է բաղկացած.պաշտոնյաներ, որոնք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: Առանձին ներկայացրել ենք նաև այն պաշտոնյաներին, ովքեր խախտել են Տեղեկատվության ազատության մասին օրենքով սահմանված տեղեկություն տրամադրելու ժամկետները: Ժամկետները խախտելու առումով 15 օրացույցային օր ենք հաշվել, որովհետև միշտ էլ 1-2 օրվա մեջ հնարավոր են խելամիտ պատճառաբանություններ, թե ոչ աշխատանքային օրեր էին և այլն,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գևորգ Հայրապետյանը՝ հավելելով, որ «Սև ցուցակում» միայն 18 պաշտոնյա ներառվել է Տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտելու համար, 8 պաշտոնյա էլ ժամկետներն է խախտել:

Բանախոսի փոխանցմամբ՝ Տեղական ինքնակառավարման մարմինները «Սև ցուցակում» են հայտնվել՝ հարցումներն անպատասխան թողնելու համար:

«Սա, միգուցե, խոսում է հրապարակային աշխատելու մշակույթի բացակայությամբ, կամ էլ դիտավորյալ են անտեսել հարցումը:  Ինչ վերաբերում է նախարարություններին, նրանք ցուցակում հայտնվում են անհիմն պատասխանների համար: Պատասխանը տրամադրում են, թվում է, թե մերժում չկա, բայց տեքստն իրականում հարցման պատասխանը չէ»,-նկատեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) իրավաբանական ծրագրերի ղեկավարը:

«Սև ցուցակում» են հայտնվել նաև համալսարաններ.

«Մեկը ԵՊԼՀ-ն է: Մենք պատասխան չէինք ստացել և դատական գործ նախաձեռնեցինք համալսարանի դեմ: Կեսից պատասխանը ուղարկեցին»,-ասաց Գևորգ Հայրապետյանը:

Այսպիսով՝  մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2014թ.-ի ընթացքում խախտել են հետևյալ անձինք.

Ռոբերտ Գրիգորյան - Մեծամորի քաղաքապետ

Վանուշ Ամրիաղյան - Նոյեմբերյանի քաղաքապետ

Վարդան Հովհաննիսյան - Ջերմուկի քաղաքապետ

Գագիկ Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարար

Գագիկ Մաթեւոսյան - Նոր Հաճնի քաղաքապետ

Կարեն Գրիգորյան - Էջմիածնի քաղաքապետ

Գագիկ Մուրադյան - Արտաշատի քաղաքապետ

Սամվել Բալասանյան - Գյումրիի քաղաքապետ

Գորիկ Հակոբյան - ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Արտյոմ Մովսեսյան - ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

Գայանե Գասպարյան - Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր

Ժան-Ժակ Մոնտուա - Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր

Զավեն Սարգսյան - Երեւանի «Մեսրոպ Մաշտոցի անվան» համալսարանի ռեկտոր

Հենրիկ Սարգսյանին -«Գալիք» համալսարանի ռեկտորի պաշտոնակատար

Կորյուն Աթոյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր

Սեյրան Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար

Հասմիկ Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար

Նորայր Մուրադխանյան - ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ

ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաներն են՝ 

Արմեն Երիցյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար

Տիկին Հասմիկ Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար

Գուրգեն Մարտիրոսյան - Գավառի քաղաքապետ

Հայկազ Խաչիկյան - Ախթալայի քաղաքապետ

Գագիկ Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարար

Միհրան Պողոսյան - ՀՀ գլխավոր հարկադիր կատարող

Սեյրան Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար

Արմեն Դարբինյանին - Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ռեկտոր

                                                                                            Անի Կարապետյան

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2014թ.-ի ընթացքում: 
Պարոն Գագիկ Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարար
Պարոն Ռոբերտ Գրիգորյան - Մեծամորի քաղաքապետ
Պարոն Վանուշ Ամրիաղյան - Նոյեմբերյանի քաղաքապետ
Պարոն Վարդան Հովհաննիսյան - Ջերմուկի քաղաքապետ
Պարոն Գագիկ Մաթեւոսյան - Նոր Հաճնի քաղաքապետ
Պարոն Կարեն Գրիգորյան - Էջմիածնի քաղաքապետ
Պարոն Գագիկ Մուրադյան - Արտաշատի քաղաքապետ
Պարոն Սամվել Բալասանյան - Գյումրիի քաղաքապետ
Պարոն Գորիկ Հակոբյան - ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Պարոն Արտյոմ Մովսեսյան - ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Տիկին Գայանե Գասպարյան - Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր
Ժան-Ժակ Մոնտուա - Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր
Զավեն Սարգսյան - Երեւանի “Մեսրոպ Մաշտոցի անվան” համալսարանի ռեկտոր
Հենրիկ Սարգսյանին - “Գալիք” համալսարանի ռեկտորի պաշտոնակատար
Կորյուն Աթոյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր
Պարոն Սեյրան Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար
Տիկին Հասմիկ Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Պարոն Նորայր Մուրադխանյան - ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ
ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաները:
Հաշվի առնելով մարդկանց` ողջամիտ ժամկետում պատասխան ստանալու սահմանադրական իրավունքը, տեղեկություն ստանալու հարցումներին օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պատասխանելու կարեւորությունը` ԻԱԿ-ն այսուհետ առանձնացված է ներկայացնում ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաներին:
Պարոն Արմեն Երիցյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
Տիկին Հասմիկ Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Պարոն Գուրգեն Մարտիրոսյան - Գավառի քաղաքապետ
Պարոն Հայկազ Խաչիկյան - Ախթալայի քաղաքապետ
Պարոն Գագիկ Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարար
Պարոն Միհրան Պողոսյան - ՀՀ գլխավոր հարկադիր կատարող
Սեյրան Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար
Արմեն Դարբինյանին - Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ռեկտոր
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին