▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սելը ճռռալու տեղ սելվորն է ճռռում` Սևքարեցի Սաքոյի փողոցի հարևանների վեճի «սև» կողմերը

Asekose.am-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել Սևքարեցի Սաքոյի փողոցի հարևանների վեճը, որի շուրջ դատական քաշքշուկներն ու  որոշումներն ուսումնասիրման ու հրապարակման  առանձին թեմա են:  

Մինչ այդ` ներկայացնում ենք  Սևքարեցի Սաքոյի փողոցի 80/2 հասցեի բնակիչ Հենրիկ Մարտիրոսյանի նամակը, նաև նշում ենք, որ հետամուտ  են  լինելու խնդրի լուսաբանմանն ու առաջիկայում ներկայացնելու ենք  ուշագրավ մանրամասներ:

Հենրիկ Հովհաննիսյանի` Asekose.am-ին ուղղված նամակն ամբողջությամբ` ստորև.

 

<ՍԵԼԸ ՃՌՌԱԼՈՒ ՏԵՂ ՍԵԼՎՈՐՆ Է ՃՌՌՈՒՄ>
<Հայկական ժամանակ> օրաթերթի ս.թ հուլիսի 10-ի #128/3512/ համարում հրապարակել է <Քաղաքապետի տարօրինակ քայլը> վերտառությամբ հոդվածը, որի վերաբերյալ, որպես դատական պրոցեսի կողմ, ներկայացնում եմ իմ պարզաբանումները: Հոդվածը նպատակ չի ունեցել օբյեկտիվորեն լուսաբանել Սևքարեցի Սաքոյի փողոցի հարևանների միջև առկա տարաձայնությունները: Հոդվածի նպատակն է եղել հենց միայն վերնագրով ապահովել ընթերցումների մեծ քանակ և անուղղակի ազդել դատարանի որոշման վրա, քանի որ այն տպագրվել է դատարանի վճռի հրապարակման օրը: Հոդվածի համար նյութեր ներկայացրած փաստաբան Տիգրան Հայրապետյանը նյութում ներկայացրել է հետևյալ անհեթեթ միտքը, թե իբր դատարանի վճիռը թաքուն է պահվել հնարավոր բողոքարկումից խուսափելու նպատակով: Հիշեցնեմ, որ  վճռի պատշաճ ծանուցումը կատարվում է դատական ատյանների կողմից, ուստի  դիտավորյալ կամ ակամա դրան ծանոթ չլինելը չի կարելի ներկայացնել որպես վճիռը թաքցնել: 
Մյուս հանգամանքը, որը շեշտադրվել է հոդվածում, արված իբր <կտրուկ> հարցադրումն է. <ինչը ստիպես քաղաքապետին պաշտոնապես միջամտել այս պարզունակ քաղաքացիական գործին…>: Տեղեկացնեմ, որ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի ԵԱՔԴ/1043/02/10 վճռի 23-րդ էջում հստակ նշված է. <ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10711-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձին պատճառված վնասը հատուցած անշարժ գույքի սեփականատերը հետադարձ պահանջի /ռեգրեսի/ իրավունք ունի այն անձի նկատմամբ, որի մեղքով պատճառվել է վնասը` իր կողմից տրված հատուցման չափով>: Այսպիսով, վերը նշված հարցադրման պատասխանն ակնհայտ է. քանի որ բոլոր գործողությունները կատարվել են կամ քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությունների, կամ դատական վճիռների հիման վրա, ես, օգտվելով վերոնշյալ իրավունքից, բողոք եմ ներկայացրել քաղաքապետարան, ինչն էլ հիմք է հանդիսացել քաղաքապետի կողմից վերաքննիչ բողոքի ներկայացման համար: Սակայն դատավորները, գործի ելքի վերաբերյալ նախօրոք հրահանգավորված լինելով, անտեսեցին իրենց ոչ ձեռնտու փաստերը և վճիռը ողողեցին մի շարք աբսուրդ մտքերով /<…քաղաքապետի թույլտվությամբ իրավունք է տրվել պատասխանողին քանդելու իր սեփական տունը, սակայն նա փոխանակ իր տունը քանդի, քանդել է նաև Ն.Պալյանի տունը և վնաս պատճառել>/: Այլ կերպ, քան աբսուրդ այս միտքը չի կարելի անվանել: Դատավորներին ցանկանում եմ հրավիրել Սևքարեցի Սաքոյի 80 հասցե, սեփական աչքերով տեսնելու Ն. Պալյանի <քանդված> տունը, որը, լինելով այդչափ <վնասված>, դատական գործընթացների տարիների ընթացքում դիմակայել է թե Երևան քաղաքում գրանցված երկրաշարժերին, թե ուժեղ քամիներին:
 Չցանկանալով մանրամասնել հոդվածում ներկայացված մի շարք սուբյեկտիվ մեկնաբանությունները, այնուամենայնիվ նշեմ, որ հոդվածը ծառայեց իր նպատակին. այն է ազդել նախագահող դատավոր Գոհար Մատինյանի և մյուս դատավորների վճռի վրա: Վերաքննիչ բողոքի քննությունը մեկնարկել էր հուլիսի 2-ին, եղել էր ընդամենը 1 նիստ, որի ընթացքում վեճի առարկան չէր քննարկվել: Ամսի 10-ին հրապարակված վճռի ընթերցումից ակնհայտ է, որ այն կայացվել է առանց գործին ծանոթանալու, տարբեր ժամանակներում կայացված վճիռներից, ընդհուպ մինչև <Հայկական ժամանակ> օրաթերթի հենց հուլիսի 10-ի համարում ներկայացված որոշ մտքերից կցկտուր <ծաղկաքաղ> անելու տարբերակով: Ինչպես և նախորդ ատյանների վճիռներում, այս դեպքում ևս դատարանի որոշման վրա իր ազդեցությունն է ունեցել Ն.Պալյանի հզոր հովանավորը և հոդվածի հրապարակումը տիպիկ այն դեպքն է, երբ ասում են`նախահարձակ լինելը լավագույն պաշտպանությունն է: 
Հոդվածս նպատակ ունի պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել դատական համակարգում տիրող կամայականությունների և մասնավորապես տվյալ քաղաքացիական գործին առնչված դատավորների /Ա. Հունանյան, Ա. Մկրտչյան, Ի. Վարդանյան, Ն. Բարսեղյան, Գ,Մատինյան, Լ.Գրիգորյան, Ա.Թումանյան/ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի վրա: Որպես վերջաբան նշեմ, որ ես օգտվելու եմ ինձ ընձեռված ռեգրեսի իրավունքից և դատական հայց եմ ներկայացնելու Երևանի քաղաքապետարանի դեմ: 
Սևքարեցի Սաքոյի 80/2 հասցեի բնակիչ Հենրիկ Մարտիրոսյան

«Հայկական ժամանակ» օրաթերթի ս.թ հուլիսի 10-ի համարում հրապարակել է «Քաղաքապետի տարօրինակ քայլը» վերտառությամբ հոդվածը, որի վերաբերյալ, որպես դատական պրոցեսի կողմ, ներկայացնում եմ իմ պարզաբանումները:

Հոդվածը նպատակ չի ունեցել օբյեկտիվորեն լուսաբանել Սևքարեցի Սաքոյի փողոցի հարևանների միջև առկա տարաձայնությունները: Հոդվածի նպատակն է եղել հենց միայն վերնագրով ապահովել ընթերցումների մեծ քանակ և անուղղակի ազդել դատարանի որոշման վրա, քանի որ այն տպագրվել է դատարանի վճռի հրապարակման օրը:

Հոդվածի համար նյութեր ներկայացրած փաստաբան Տիգրան Հայրապետյանը նյութում ներկայացրել է հետևյալ անհեթեթ միտքը, թե իբր դատարանի վճիռը թաքուն է պահվել հնարավոր բողոքարկումից խուսափելու նպատակով:

Հիշեցնեմ, որ  վճռի պատշաճ ծանուցումը կատարվում է դատական ատյանների կողմից, ուստի դիտավորյալ կամ ակամա դրան ծանոթ չլինելը չի կարելի ներկայացնել որպես վճիռը թաքցնել:

Մյուս հանգամանքը, որը շեշտադրվել է հոդվածում, արված իբր «կտրուկ» հարցադրումն է. «ինչը ստիպեց քաղաքապետին պաշտոնապես միջամտել այս պարզունակ քաղաքացիական գործին…»:

Տեղեկացնեմ, որ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի ԵԱՔԴ/1043/02/10 վճռի 23-րդ էջում հստակ նշված է. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10711-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձին պատճառված վնասը հատուցած անշարժ գույքի սեփականատերը հետադարձ պահանջի /ռեգրեսի/ իրավունք ունի այն անձի նկատմամբ, որի մեղքով պատճառվել է վնասը` իր կողմից տրված հատուցման չափով»:

Այսպիսով, վերը նշված հարցադրման պատասխանն ակնհայտ է. քանի որ բոլոր գործողությունները կատարվել են կամ քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությունների, կամ դատական վճիռների հիման վրա, ես, օգտվելով վերոնշյալ իրավունքից, բողոք եմ ներկայացրել քաղաքապետարան, ինչն էլ հիմք է հանդիսացել քաղաքապետի կողմից վերաքննիչ բողոքի ներկայացման համար: Սակայն դատավորները, գործի ելքի վերաբերյալ նախօրոք հրահանգավորված լինելով, անտեսեցին իրենց ոչ ձեռնտու փաստերը և վճիռը ողողեցին մի շարք աբսուրդ մտքերով/«…քաղաքապետի թույլտվությամբ իրավունք է տրվել պատասխանողին քանդելու իր սեփական տունը, սակայն նա փոխանակ իր տունը քանդի, քանդել է նաև Ն.Պալյանի տունը և վնաս պատճառել»/:

Այլ կերպ, քան աբսուրդ այս միտքը չի կարելի անվանել:

Դատավորներին ցանկանում եմ հրավիրել Սևքարեցի Սաքոյի 80 հասցե, սեփական աչքերով տեսնելու Ն. Պալյանի «քանդված» տունը, որը, լինելով այդչափ «վնասված», դատական գործընթացների տարիների ընթացքում դիմակայել է թե Երևան քաղաքում գրանցված երկրաշարժերին, թե ուժեղ քամիներին: 

Չցանկանալով մանրամասնել հոդվածում ներկայացված մի շարք սուբյեկտիվ մեկնաբանությունները, այնուամենայնիվ նշեմ, որ հոդվածը ծառայեց իր նպատակին. այն է ազդել նախագահող դատավոր Գոհար Մատինյանի և մյուս դատավորների վճռի վրա:

Վերաքննիչ բողոքի քննությունը մեկնարկել էր հուլիսի 2-ին, եղել էր ընդամենը 1 նիստ, որի ընթացքում վեճի առարկան չէր քննարկվել: Ամսի 10-ին հրապարակված վճռի ընթերցումից ակնհայտ է, որ այն կայացվել է առանց գործին ծանոթանալու, տարբեր ժամանակներում կայացված վճիռներից, ընդհուպ մինչև «Հայկական ժամանակ» օրաթերթի հենց հուլիսի 10-ի համարում ներկայացված որոշ մտքերից կցկտուր «ծաղկաքաղ» անելու տարբերակով:

Ինչպես և նախորդ ատյանների վճիռներում, այս դեպքում ևս դատարանի որոշման վրա իր ազդեցությունն է ունեցել Ն.Պալյանի հզոր հովանավորը և հոդվածի հրապարակումը տիպիկ այն դեպքն է, երբ ասում են`նախահարձակ լինելը լավագույն պաշտպանությունն է: Հոդվածս նպատակ ունի պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել դատական համակարգում տիրող կամայականությունների և մասնավորապես տվյալ քաղաքացիական գործին առնչված դատավորների /Ա. Հունանյան, Ա. Մկրտչյան, Ի. Վարդանյան, Ն. Բարսեղյան, Գ,Մատինյան, Լ.Գրիգորյան, Ա.Թումանյան/ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի վրա: Որպես վերջաբան նշեմ, որ ես օգտվելու եմ ինձ ընձեռված ռեգրեսի իրավունքից և դատական հայց եմ ներկայացնելու Երևանի քաղաքապետարանի դեմ: 

Սևքարեցի Սաքոյի 80/2 հասցեի բնակիչ Հենրիկ Մարտիրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին