arevelk.am-ը գրում է. Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասին հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել sputnikarmenia.ru-ն` հենվելով բուլղարական «Տրուդ» թերթի «Երկաթե դիվանագետ» վերնագրով հոդվածի հիման վրա: Ըստ այդ հոդվածի` Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ծխամոլ է: Երբ 2003 թվականին ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծխելու նկատմամբ արգելք մտցվելուց հետո գլխավոր քարտուղար Քոֆի Անանը նրան նկատողություն արել է` խնդրելով չծխել, Լավրովը պատասխանել է. «Այս տունը պատկանում է ՄԱԿ–ի բոլոր անդամներին, իսկ Դուք պարզապես այն ժամանակավոր ղեկավարում եք»։
Ըստ լրատվամիջոցի, Սերգեյ Լավրովը ծնվել է 1950 թվականի մարտի 21-ին, հոր կողմից նա հայ է, մոր կողմից` վրացի։ Գիմնազիան ավարտել է արծաթե մեդալով։ Լինելով ՄՄՀՊՀ երրորդ կուրսի ուսանող` ամուսնացել է, կնոջ` Մարիայի հետ դաստիարակում է մեկ դուստր։ Հետաքրքրվում է սպորտով եւ ազատ ժամանակ զբաղվում է սիրած մարզաձեւերով` դահուկ, ֆուտբոլ եւ ռաֆթինգ։ Նրա հոբբին բանաստեղծություններ գրելն է: Լավրովը կիթառ է նվագում եւ քաղաքական անեկդոտներ հավաքում, որոնցից շատերն անգիր գիտի եւ շատ է սիրում դրանք պատմել։ Մի շարք լեզուների շարքում Սերգեյ Լավրովը տիրապետում է նաեւ սինհալերենին:
Ի դեպ, ռուսական Վիքիպեդիայում Լավրովի մասին հոդվածի մեջ հիշատակված է նրա հայկական ծագումը:
Աշխարհի նշանավոր քաղաքական գործիչներից մեկի մասին արտահայտվել են նշանավոր մարդիկ:
Մանրամասները` կայքում: