▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերիալում ոխերիմ թշնամիներ Մերին ու Էլենն իրական կյանքում էլ «ԻՐԱՐ ՀԵՏ ՉՈՒՆԵՆ»

Գաղտնիք չէ, որ հեռուստադիտողները հաճախ սերիալային հերոսներին ընդունում են որպես իրական կերպարներ ու դերերին հետևելով «բամբասանքներ հյուսում»:

Օրինակ, շատերին է հետաքրքրում, թե ճի՞շտ է արդյոք, որ սերիալում ոխերիմ թշնամիներ Մերին ու Էլենը` Մերի Մակարյանն ու Շուշաննա Թովմասյանն իրական կյանքում էլ «իրար հետ չունեն». նրանք կերպարներից դուրս էլ են ատում միմյանց, իսկ նկարահանումների ընթացքում կադրից այն կողմ պարբերաբար կոնֆլիկտներ են ունենում:

Այս մասին գրում է esyes.am-ն ու ավելացնում, որ  սա այն դեպքն է, երբ հեռուստադիտողները ճիշտ «գուշակներ են»:

«Ես»-ի  թղթակցի հետ զրույցում Շուշաննան խոսել է իր և Մերիի ոչ այնքան ջերմ հարաբերությունների մասին. «Մենք ընկերուհիներ չենք. կյանքում չեմ զանգի նրան ու ասի` միասին մի տեղ գնանք: Մենք ընդհանուր բան չունենք, ինքն իր տեսակի մեջ լավն է, ունի ընկերուհիներ, բայց նրա հետ շփվելու ոչինչ չունեմ. գործընկերներ ենք, իսկ միասին մեզ դժվար թե տեսնեն: Երբ միանում են տեսախցիկները, մենք ասում ենք մեր տեքստը: Չեմ կարող ասել դա ինչից է եկել, բայց խնդիրն իր մեջ է, ես նրա հետ կիսելու բան չունեմ: Ինքն էլ երևի կարծում է, որ ես այն աղջիկը չեմ, ում հետ ցանկանում է շփվել: Նման խոսակցությունները գալիս են նաև նրանից, որ Մերին հարցազրույցներից մեկում ասել է, որ ինձ մրցակից չի համարում և բնականաբար իմ հետ չի շփվի: Երբ հանդիպում ենք միմյանց բարևում ենք, մեկ-մեկ հաջող էլ չենք ասում»:

Մերի Մակարյանը նույնպես «Ես»-ի հետ զրույցում նշել է, որ ինքն ու Շուշաննան ընկերուհիներ չեն. «Իհարկե, մենք կյանքում կիսելու բան չունենք, դա ընդամենը ֆիլմ է, որին պետք չէ լուրջ վերաբերվել: Կխնդրեի դուք էլ ինչ-որ բան գրեք, որ մարդիկ հասկանան` մենք նորմալ հարաբերություններ ունենք. ճիշտ է, ընկերուհիներ չենք, բայց թշնամիներ էլ չենք. գործնկերներ ենք ու նկարահանումների ժամանակ էլ նորմալ ենք վերաբերվում միմյանց, իսկ կյանքում ես իմ ընկերուհիներն ունեմ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին