Քիչ առաջ Սերժ Սարգսյանը ստորագրեց Հայկազ Բաղմանյանին պաշտոնանկ անելու մասին հրամանագիրը:
Նախագահականի կայքից տեղեկանում ենք.
Հ. ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ.
Գեներալ-լեյտենանտ Հայկազ ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2017թ. Դեկտեմբերի 5
Երևան
ՆՀ-913-Ա
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «ԶՈՒ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը ազատման մասին զեկուցագիր է ներկայացրել իմ հորդորով»։