ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 29-ին օրենքներ է ստորագրել:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահը, մասնավորապես, ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած հետեւյալ օրենքները.
- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»,
- «Պաշտպանության մասին»,
- «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»: