Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Հայաստանում չկա քաղաքական գործիչ, ով կարող է երկրի ազգային անվտանգությանը և այլ քաղաքական մարտահրավերների դիմակայուﬓ ավելի լավ կազմակերպել, քան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով 2018թ. հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական ապագայի վերաբերյալ հարցին, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց, որ դժվարանում է տեսնել ավելի իմաստուն, փորձառու և պատրաստված, ավելի հավասարակշռված քաղաքական գործիչ, քան ﬔր երկրի Նախագահն է: «Սա ասում եմ ոչ թե որպես նրա թիﬕ զինվոր, նրա թիﬕ ներկայացուցիչ, նրա քաղաքականության ջատագով, այլ մարդ, ով տարիներ շարունակ աշխատել է պարոն Նախագահի գլխավորությամբ: Ես տեսել եմ բոլոր այդ դրական հատկանիշները»,- ասել է Շարմազանովը: Նա հավելել է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն է որոշելու ,թե ինչ ճանապարհով է շարունակելու իր քաղաքական գործունեությունը: «Ես ﬕ բան կարող եմ ասել`նա Հայաստանի աﬔնաﬔծ քաղաքական ուժի անվիճարկելի առաջնորդն է և այդպես շարունակելու է ﬓալ տեսանելի ապագայում: Սա ոչ թե կուսակցության, ﬔր բոլորիս ցանկությունն է, այլ անհրաժեշտություն է: Հայաստանում չկա ﬔկ այլ գործիչ, ով կկարողանա անվտանգության և այլ քաղաքական մարտահրավերների դիմակայուﬓ ավելի լավ կազմակերպել, քան ﬔր երկրի նախագահը: Թե ինչ կարգավիճակում կլինի, դա կորոշի ինքը` Սերժ Սարգսյանը: Դա իմ լիազորությունների շրջանակում չէ»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը: Շարմազանովը հիշեցրել է, որ կառավարման խորհրդարանական համակարգٳմ առանքային է լինելու իշխող քաղաքական ուժի դերակատարումը, իսկ ՀՀԿ-ն ﬕնչև 2022թ. իրականացնելու է երկրի ղեկավարումը, քանի որ ՀՀ բնակչությունն իր վստահության քվեն տվել է հենց այդ կուսակցությանը: Նա վստահեցրել է, որ ՀՀԿ-ն լիարժեք վստահում է Սերժ Սարգսյանին:
Սերժ Սարգսյանն է որոշելու ,թե ինչ ճանապարհով է շարունակելու իր քաղաքական գործունեությունը. Շարմազանով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet