▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերյոժան իր մահով պիտի սթափեցնի մեզ, որ մենք պարտք ունենք

Վատ է չէ՞։ Տխուր է չէ՞։... Մովսես Գորգիսյան, Հրանտ Դինք, Արմեն Հովհանիսյան.... այսօր այս երեխան... Մի ամբողջ ընտանիք վարի տվին. սուգ է չէ՞... ասում ենք՝  այսս ի՞նչ է կատարվում մեր երկրում, ասում ենք՝ ողբ է, ասում ենք՝ գժվում ենք... 100 տարի առաջ ավելի վատ բաներ էին մեր երկրում կատարվում... 100 տարի առաջ.... Բայց այսօր էլ դեռ մարդիկ կան, ովքեր խաղեր են տալիս հա՛յ բարեկմությու՜ն, հա՛յ եսիմ ինչե՜ր... Ես այս դեպքի առթիվ որոշել էի չխոսեի, իրականում շատ բան կա ասելու, ավելի շատ քան կարելի է պատկերացնել անգամ... ...բայց մի բան կասեմ...

Մի բան կասեմ՝ Մովսես Գորգիսյանի խոսքով... Սուգը Հավերժ է, երբ չկա պայքար...

Ու այս պայքարը այդ «նախախորհդարանա-լեվոնա-ընդիմադիրա-իշխանականա-քաղաքականա ռազբորկեքը չեն»... ասեմ ավելին... զզվելի, նողկալիության աստիճանի տհաճ է անգամ այդ ամեն ինչը սենց պահերին տեսնելը...

Սա ուրիշ պայքար է... Սա տեսակների պայքար է... մեր ազգի, մեր տեսակի՛ լինելիության հարցն է...

Փելեշյանի ՄԵՆՔ ֆիլմը նայել ե՞ք... նայե՛ք, զզվե՛ք մեր այսօրվա մեր վիճակից...

Ու այս վիճակը կշարունակվի՝ քանի խելքներս գլուխներս չենք հավաքել... քանի մեզ Հայի պես չենք պահում, քանի ամեն տականքություն ասում ենք՝ «հայավարի», երբ այդ ասողների կեսից ավելը հայավարի հասկացությունից գաղափար անգամ չունեն։

 Վատ է չէ՞... Շա՛տ վատ է... Բայց ընտանիք, ամուսին, երեխեք, հարազատ... ամեն ինչ կորցրած մայրը... ավազի վրա, անապատում, արևին, առանց ջուր, սովին մատնված... բայց երեխուն Հայոց Այբուբենն էր սովորեցնում։   Այսօր սփյուռքի հայության մեծ մասը հայերեն գրել-կարդալ չգիտի... ժամանակ չկա, իմաստ չկա, գործն է խանգարում... դժվարություններ կան, ու սենց... ԱՆԱՊԱՏՈՒՄ, ԱՅԴ  ՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՄԵՐԸ... ՄԱՀՎԱՆ ԴՌԱՆԸ ԿԱՆԳՆԱԾ ՄԵՐԸ, ՈՐ ՉԳԻՏԻ ՄԻ ԺԱՄ ՀԵՏՈ ԿԼԻՆԻ՞, ԹԵ՝ ՉԷ... ԻՐ ԵՐԵԽՈՒՆ ԱՅԲՈՒԲԵՆՆ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ՝ ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԸ... իսկ այսօր... մարդիկ ալարում են, տարբեր արգումենտներ՝ կբերեն տրանսլիտով գրելու համար…

Մարդիկ Կաթողիկոսին քլնգող հոդված կդնեն, թե ինչի այս սգո օրով չի խոսում, ու անմիջապես մի րոպե հետո իրենց բիզնեսը գովազդող մի «ցնցող» գովազդային, տժժան, կայֆոտ գրառում կանեն... Մարդիկ... Հա՛, ՄԱՐԴԻ՜Կ... Բայց ... այս սենց կշարունակվի՜... սենց կշարունակվի՛, քանի խելքներս գլուխներս չենք հավաքել...

Հայ մայրը, անապատի ավազին այբուբեն սովորեցնում էր ոչ նրա համար, որ երեխուն զբաղեցնի...այլ՝ որովհետև մահվան դռանը, դժոխքի մեջ էլ հավատում էր որ պիտի ապրի..., որ պարտավո՛ր է ապրի... որ եթե անգամ ինքն է՛լ չապրի՝ երեխան պարտավո՜ր է ապրի... ընդ որում՝ պարտավոր է ՀԱՅ ԱՊՐԻ... ՀԱՅ լինի... ու մենք բոլորս... ԲՈԼՈՐՍ, պարտավո՛ր ենք...

Պարտավո՜ր ենք բոլոր այդ մարդկանց առաջ, մեր նախնիների առաջ, ովքեր իրենց կյանքն են դրել ազգի զոհասեղանին, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՀԱՅ ԱՊՐԵՆՔ... ու պիտի լինենք... այսօր այս պստոն գնաց... շատ էի հավատում... համարյա չէի էլ կասկածում, որ կապրի... անգամ ամենածանր դիագնոզից հետո... վախենում էի, բայց... որ..., չասե՛մ այդ որը... Բայց այսօ՜ր

... Փոքր Մհերն էլ անեծք ստացավ Դավթից՝ Անժառանգ մնա, բայց անմահ լինի... երեխան էլ անմահացավ... ու ժառանգ չի ունենա... բայց չէ... Ոնց-որ Դուշման Վարդանն էր իր մայրիկին ասում՝ Մամ, այ այս պատուհանից նայի, այն խաղացող երեխեքն իմ երեխեքն են` բոլորը... այդպես էլ այսօր, այս երեխան իր մահով պիտի սթափեցնի մեզ.. բոլորիս... որ մենք պարտք ունենք... պարտք ունենք՝ լինելու ու... ՀԱ՛Յ լինելու... 7 հոգանոց ընտանիք սպանեցին... 7 oր, 7 օր դիմադրելուց հետո երեխան ... երեխան մեզ ասաց, որ մեր պապերն ասում էին 7 որդով սեղան նստեք...

 Երեխան պիտի ԱՎԵՏԻՍ լինի՝ ամեն հայ ընտանիքում՝ 7 երեխայի ծնունդի... ...Աստված լույսի մեջ պահի հոգիդ, Ճուտո՛...
Վաղը Հայաստանի Ազատագրության Հայ գաղտնի բանակի քառասունամյակն է... 
...Սուգը հավերժ է երբ պայքար չկա...

Զաքար Խոջաբաղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին