Շատերը ստատուսներ են գրում Գյումրիում ողբորգական սպանության և երեկվա ԼՈԻՅՍԻ հանգչելու մասին։ Մարդիկ սրտացավ կամ տարբեր պատճառներից դրդված անում եմ հայտարարություններ՝ հաճախ ջղաձիգ։
Դա նորմալ է, քանի որ մենք չգիտեինք մինչև հիմա ինչպես արձագանաել նման իրավիճակներում։ Սրա "սթրես քեստը" մենք չունեինք և լավ կլիներ չունենայինք էլ։
Երեկվանից տեղս չեմ գտնում, շատ մարդկանց եմ տեսել, ովքեր բոթը ստանալուն պես ուղղակի սկսեցին լաց լինել։
Սերյոժան պետք է մեծանար, դառնար հասուն, ղոչաղ ջահել։ Պետք է շատ չարաճճիություններ աներ մանկապարտեզում, բակում ու դպրոցում։ Պետք է ասեր՝ "ի ապ ջան", "բը ինճղ ջանիդ մեռնիմ"։ Նա պետք է դառնար վառ երիտասարդ, բանակ գնար, կոփվեր, հրամանատարին պատասխաներ "Ճի՛շտ այդպես"։ Իսկ ընկերների հետ զրույցում նեղված ժամանակ, ասեր՝ "սպեսե բան կեղնի… Բա սիգ ինճ է…"
Պետք է սիրեր ու սիրվեր, օջախ կազմեր, կին ու համով բալիկներ…
Բայց մի անասուն, մի ճիվաղ որոշեց, որ այդպես չպետք է լինի։ Ուղղակի գոտեպնդվենք, շոկը պետք է հաղթահարել, ուժեղանալ որպես քաղաքացի և հասարակություն, լինել աչլուրջ և զգոն։
Հ.Գ. Պինդ եղեք, սիրեք ու փայփայեք ձեր հարազատներին…
Փոքրիկ կտրեցիր մեր հույսը, բայց շատերի աչքերը բացեցիր…
Շատերը ստատուսներ են գրում Գյումրիում ողբորգական սպանության և երեկվա ԼՈԻՅՍԻ հանգչելու մասին։ Մարդիկ սրտացավ կամ տարբեր պատճառներից դրդված անում եմ հայտարարություններ՝ հաճախ ջղաձիգ։
Դա նորմալ է, քանի որ մենք չգիտեինք մինչև հիմա ինչպես արձագանքաել նման իրավիճակներում։ Սրա "սթրես թեստը" մենք չունեինք և լավ կլիներ չունենայինք էլ։
Երեկվանից տեղս չեմ գտնում, շատ մարդկանց եմ տեսել, ովքեր բոթը ստանալուն պես ուղղակի սկսեցին լաց լինել։
Սերյոժան պետք է մեծանար, դառնար հասուն, ղոչաղ ջահել։ Պետք է շատ չարաճճիություններ աներ մանկապարտեզում, բակում ու դպրոցում։ Պետք է ասեր՝ "ի ապ ջան", "բը ինճղ ջանիդ մեռնիմ"։ Նա պետք է դառնար վառ երիտասարդ, բանակ գնար, կոփվեր, հրամանատարին պատասխաներ "Ճի՛շտ այդպես"։ Իսկ ընկերների հետ զրույցում նեղված ժամանակ, ասեր՝ "սպեսե բան կեղնի… Բա սիգ ինճ է…"
Պետք է սիրեր ու սիրվեր, օջախ կազմեր, կին ու համով բալիկներ…
Բայց մի անասուն, մի ճիվաղ որոշեց, որ այդպես չպետք է լինի։ Ուղղակի գոտեպնդվենք, շոկը պետք է հաղթահարել, ուժեղանալ որպես քաղաքացի և հասարակություն, լինել աչալուրջ և զգոն։
Հ.Գ. Պինդ եղեք, սիրեք ու փայփայեք ձեր հարազատներին…
Փոքրիկ կտրեցիր մեր հույսը, բայց շատերի աչքերը բացեցիր…
Արշալույս Մղդեսյան