Արդեն ներկայացրել ենք լոսանջելեսահայություն բաց նամակը` ուղղված ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որում ասվում է, որ Լոս Անջելեսում ՎԱՆԱՁՈՐ հեռուստաժամի պատասխանատուններ` մայր ու աղջիկ Սիլվա Մարանդյան-Օհանյանի և Թագուհի Օհանյանի կողմից տարիներ առաջ կազմակերպվել էր հեռուստամարաթոն, որի նպատակն էր զենք ու զինամթերք գնել և օգնել օրհասական վիճակում գտնվող հայրենիքին, ինչպես նաև սփյուռքից պատրաստել և հայրենիք ուղարկել կամավորական խմբեր.
«Հեռուստամարաթոնի ընթացքում լոսանջելեսահայությունը հանգանակեց 170,000 ԱՄՆ դոլար: Դրամահավաքի ժամանակ վերջիններս հայտարարեցին, որ. հանգանակված գումարի որոշ մասը հատկացնելու են սփյուռքից հայրենիք գնացած մարտական խմբերի ընտանիքներին` օգնելու համար: Անցել է մի քանի տարի, իսկ այդ մեծ գումարի առեղծվածը լոսանջելեսահայությանը հանգիստ չի տալիս, քանի որ անորոշ է 170,000 ԱՄՆ դոլարի ճակատագիրը»,-ասված է նամակում:
Asekose.am-ի թղթակիցը բարձրացված խնդրի վերաբերյալ զրուցել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի, վերջինս ասաց, որ թե նախարարությունում, թե անձամբ նախարարը տեղյակ չեն եղել, որ նման հեռուստամարաթոն է կազմակերպվել: Միաժամանակ Արծրուն Հովհաննիսյանը դժվարացավ նշել իրեց հետագա քայլերի մասին
«Մենք հնարավոր է գնանք նամակի հետքերով, սակայն հնարավոր է նաև, որ պարզապես դիմենք պատկան մարմիններին: Բանակի, ազատամարտիկների անունով շահարկումներ հաճախ են տեղի ունենում: Ինչ վերաբերում է հեռուստամարաթոնին, ապա նշեմ, որ նման անուններով մարդիկ մեզ երբեք չեն դիմել: Մենք դեռ կուսումնասիրենք պատմությունը և հստակ պատասխան կներկայացնենք»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան