▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրոգատ մայրությունը անընդունելի է մեր կրոնական և բարոյական արժեքների համար

Այսօր ռադիոկայանից մեկի գովազդում լսեցի, որ բուժ հաստատությունը հրավիրում է մինչև 35 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին` սուրագատ մայրության համար, խոստանալով բարձր վարձատրություն ըստ պայմանագրի։

Սա առնվազն երեխաների օրինականացված առք և վաճառքի գործունեություն է, որը մեր երկիր է ներթափանցվել Ռուսաստանից և Եվրոպական այլ պետություններից և որը լուրջ անընդունելի է մարդկային տեսանկյունից ու հանցագործություն է բարոյական և իրավական նորմերով։

Որևէ կերպ չե՛մ պատկերացնում այն փաստը, որ կգտնվեն կանայք որոնք պատրաստ կլինեն ամիսներ շարունակ իրենց սրտի տակ պահել մեծացնել մի երեխայի` որին ծննդաբերելուց հետո պիտի հանձնեն ուրիշներին, այդպիսի մայրության կերպարներին առնվազն պետք է զրկել մայրական և ծնողական հետագա բոլոր իրավունքներից, քանզի որ երեխա հասկացությունը նրանց համար առք ու վաճառքի շարժառիթ է։

Ես որոշ տեղ կկարողանայի հասկանալ եթե այդ ամենը արվեր առանց շահադիտական դրդումի և եթե միայն սուրագատ մայր հանդիսանար բարեկամներից մեկը ով կաներ դա ի նպաստ իր մերձավորների երջանկության և անընդհատ մոտ կլիներ երեխային, սակայն մնացած դեպքերը անընդունելի են մեր կրոնական և բարոյական արժեքների համար:

 

Էմիլ Մարկոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին