▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանության սպառնալիքով և ծեծելով տղամարդը կնոջ կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել

 

PastInfo-ն գրում է. Նախկինում դատված Անդրանիկը կրկին հայտնել է ամբաստանյալի աթոռին. այս անգամ նա կնոջը կասկածել է ամուսնական անհավատարմության մեջ ու վերջինիս ծեծի ենթարկելով՝ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: 

Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկը, կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, 2015թ.-ի հուլիսի 27-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, նրան տարել է Աբովյան քաղաքում գտնվող մի տարածքում գտնվող կիսակառույց շինություն, որտեղ նրա հետ սեռական հարաբերության ցանկություն ունենալով, վերջինիս ցուցաբերած դիմադրությանը հաղթահարելու համար ֆիզիկական բռնություն գործադրել, ապա սպանության սպառնալիք տալով, ծեծի ենթարկելով և իր մոտ եղած դանակով սպառնալով, որ կսպանի նրան՝ կնոջ հագից հանել է հագուստները և նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:

Սակայն չբավարարվելով դրանով, իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու նպատակով, կնոջ կամքին հակառակ՝ վերջինս նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գուրծողություններ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին