▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանություն Առինջ գյուղի «Ծիրանի այգի» ռեստորանում

Երեկ՝ փետրվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը  23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում գործող «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունենում:

Որոշ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվում, որ  բժիշկների հերթապահ խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ  մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ,  23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանն էր:  Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության  փորձաքրեագետները, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրում մարմնական վնասվածք  է ստացել նաև Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Սահակ Կարապետյանը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության  աստիճանը, ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանը: Փաստի առթիվ Կոտայքի մարզային  քննչական վարչության պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ մարզային քննչական վարչության և  Կոտայքի քննչական բաժնի քննիչների գլխավորությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին