▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանություն Եղվարդում. 31-ամյա կինը զանգել ու հայտնել է, որ ինքը մարդ է սպանել. դին գտել են մեքենայում

Հուլիսի 2-ին, ժամը 01.28-ին, ոստիկանության Նաիրիի բաժին զանգած քաղաքացին հայտնել է, որ Եղվարդ քաղաքի հուշարձանի մոտ ոստիկան մոտենա, ինքը մարդ է սպանել:

/filemanager/uploads/diak.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ըՈստիկանությունից  հայտնել են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում՝ «Օպել» մակնիշի մեքենայի մեջ, հայտնաբերել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 61-ամյա Սամվել Առաքելյանի դիակը: Հանգամանքները պարզվում են:

Ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալել են Սյունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Աշխեն Ն-ն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Աշխեն Ն-ն խեղդամահ է արել Ս. Առաքելյանին, որից հետո սպանվածի բջջային հեռախոսով այդ մասին հայտնել է ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին