▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանված Վազգեն Դալլաքյանի ընկերը հերքում է

Արդեն տեղեկացրել ենք Երևանի Աբելյան փողոցում տեղի ունեցած դաժան սպանության մասին:

Asekose.am զանգահարած Վազգեն Դալլաքյանի ընկերը հերքում է տարբեր լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե հանվել են նաև սպանվողի աչքերը:

«Նման բան չկա, ես վստահեցնում եմ և խնդրում եմ, որպեսզի այդպիսի սուտ տեղեկություններ չտարածվեն»,-ասաց մեզ զանգահարողը:

Աբելյան փողոցում դաժան սպանության գործով ոստիկանություն է ներկայացել Գագիկ Ա.-ն՝ խոստովանելով, որ Վ.Դալլաքյանին և Արման Ա.-ին ինքն է դանակահարել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից: 
«Ինչպես տեղեկացրել էինք՝ հունվարի 19-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբելյան փողոցի 3 շենքի 1-ին հարկում դանակահարված մարդ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 18-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Աբելյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի հարթակում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճաբանության ժամանակ, 1988 թ. ծնված Գագիկ Ա.-ն դանակով հարվածել է 1987 թ. ծնված Արման Ա.-ի ձեռքին` պատճառելով վնասվածք և 1988 թ. ծնված Վազգեն Դալլաքյանի կրծքավանդակի, թիկունքի և դեմքի շրջաններին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Հունվարի 19-ին, ժամը 18.35-ին, Գագիկ Ա.-ն ներկայացել է քննչական բաժին և հայտնել, որ հունվարի 18-ին, ժամը 23.55-ին, Աբելյան փողոցի 3 շենքում Վ. Դալլաքյանին և Արման Ա.-ին ինքն է դանակահարել, ինչի հետևանքով Վ. Դալլաքյանը մահացել է, իսկ Արման Ա.-ն ստացվել է մարմնական վնասվածքներ:
Քննությունը շարունակվում է»,- ասված է ոստիկանության մամուլի ծառայությունից: 

Նշենք նաև Աբելյան փողոցում դաժան սպանության գործով ոստիկանություն է ներկայացել Գագիկ Ա.-ն՝ խոստովանելով, որ Վ.Դալլաքյանին և Արման Ա.-ին ինքն է դանակահարել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից: 

Հունվարի 19-ին, ժամը 18.35-ին, Գագիկ Ա.-ն ներկայացել է քննչական բաժին և հայտնել, որ հունվարի 18-ին, ժամը 23.55-ին, Աբելյան փողոցի 3 շենքում Վ. Դալլաքյանին և Արման Ա.-ին ինքն է դանակահարել, ինչի հետևանքով Վ. Դալլաքյանը մահացել է, իսկ Արման Ա.-ն ստացվել է մարմնական վնասվածքներ:
Քննությունը շարունակվում է»,- հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին