▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասում ենք ՊՆ-ի և գլխավոր հրամանատարի կոչին

Մեր բանակը այս տարիների ընթացքում այնքան է առաջադիմել և զարգացել, որ այլևս պարտիզանական պատերազմի մասին խոսելու ենք անցյալով: Նոր սերունդը իր արհեստավարժությամբ պարզապես հպարտություն ու նախանձ է ներշնչում: Իմ սերունդը իր առաջնահերթությունը զիջեց այլևս, սակայն մենք ենք մեր երիտսարդների թիկունքում, իսկ հարկ եղած դեպքում՝ հավասար գծի վրա, կողք-կողքի: Ըստ ՊՆ-ի վստահ հաղորդագրությունների հակառակորդը արժանի պատասխաններ է ստանում: Ազատամարտիկները անհանգիստ են, բայց և կարգապահ: Առայժմ բոլորս գտնվում ենք սպասողական, բայց հոգեպես պատրաստ վիճակում, հետևելով դեպքերի զարգացմանը:

Ինչպես ասում են՝ երանի ջահելները իմանային, երանի տարիքավորները կարողանային: Համադրելով կարողությունները փորձի հետ, մենք հզոր ուժ կկազմենք: Սպասում ենք ՊՆ-ի և գլխավոր հրամանատարի կոչին:

Շահե Աճեմյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին