▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլում պայթյունն իրականացրել է սիրիացի մահապարտը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում պայթյունն իրականացրել է սիրիացի մահապարտը: Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին Էրդողանը հայտնել է դեսպանների 8-րդ համաժողովում ելույթի ընթացքում: Էրդողանը նշել է, որ այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ահաբեկչությունը կանխելու համար հարկավոր է դրա դեմ միասնաբար պայքարել: Նա վստահեցրել, որ Թուրքիան շարունակելու է ահաբեկչության դեմ իր վճռական և սկզբունքային պայքարը: Էրդողանն ընդգծել է, որ իրենք ահաբեկչական խմբավորումների միջև տարբերություն չեն դնում:

«Մեզ համար ԻՊ-ի («Իսլամական պետություն»), PKK-ի («Քուրդիստանի բանվորական կուսակցություն») կամ PYD-ի (Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն») միջև տարբերություն չկա: Այս տարածաշրջանում գործող բոլոր ահաբեկչական կազմակերպությունների հիմնական թիրախը Թուրքիան է»,- հավելել է Էրդողանը:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին