▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստուգվու՞մ է արդյոք Արցախ մեկնած կամավորների ինքնությունը, և ու՞մ են հետ ուղարկել Երևան

«Դեպի Արցախ կամավորների մեծ հոսք կա, պարզապես Պաշտպանության Բանակը դեռ նրանց կարիքը չունի»,- Asekose.am-ի հետ զրույզում նշել է ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն ու իր շնորհակալությունը փոխանցել բոլոր նրանց, ովքեր ցանկություն են հայտնում «գալ և լինել զինվորի կողքին»:

Մեր այն հարցին, թե արդյոք ՊԲ-ն ստուգու՞մ է կամավորների ով լինելը՝ Սենոր Հասրաթյանը պատասխանել է. «Ինքնության վերաբերյալ էլ կարող եմ ասել, որ նրանք ձեզ պաշտպանողներն են, քեզ պաշտպանողներն են, միայն դա գիտեմ… »:

Նույն հարցի վերաբերյալ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Asekose.am-ին պատասխանել է. «Ւհարկե, կամավորներից բոլորն էլ ունեն փաստաթղթեր. այնպես չէ, որ ով գալիս է, ընդունում են որպես կամավոր. նրանց ինքնությունը պարզվում է»:

Դավիթ Բաբայանի խոսքով, քանի որ ամեն ինչ արդեն կարգավորվել է, պետությունը փորձում է ինչ-որ ձևով զսպել կամավորների հոսքը, որ նկատվում է ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից: Ըստ Դավիթ Բաբայանի, կամավորների շարքում տարբեր տարիքի ու մասնագիտության մարդիկ կան՝ նույնիսկ դպրոցականներ, աղջիկներ և կանայք, «սակայն նրանց, բնականաբար, չեն ընդունում որպես կամավորներ»:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ եղել են դեպքեր, երբ հետ են ուղարկել կամավորներին՝ խոսքը ԲՈՒՀ-երում սովորողների մասին է. «թող ուսանողները սովորեն և գիտելիքներ ստանան: Շատ ուսանողներ են եղել, սակայն այդ մոտեցումից ելնելով նրանց չեն ընդունել»:

Անդրադառնալով տարածված տեղեկություններին, որ մասնավոր սեկտորի որոշ գործատուներ աշատանքից ազատել են Արցախ մեկնած մի քանի կամավորների, Դավիթ Բաբայանը պատասխանել է. «Մասնավոր սեկտորներից կամավորներին աշխատանքից ազատման վերաբերյալ եղած տեղեկությունը չեմ կարող հաստատել կամ հերքել, բայց կարծում եմ, որ դա տրամաբանական չէ, ինչո՞ւ պետք է նրանց աշխատանքից ազատեն: Օրինակ` Արցախում տեղացի կամավորների հետ, ովքեր ապրում և աշխատում են այստեղ, նման բան չի եղել: Գրեթե համոզված եմ, որ նման բան չի կարող լինել նաև ՀՀ-ում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին