▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարածաշրջանում հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանի գոյությունը հարցականի տակ կդրվի

 

Ադրբեջանում էթնիկ դիմակայություն ստեղծել ցանկացողների թիվը սկսել է ավելանալ: Երկրի համար բոլորովին էլ լավ գործընթացներ չեն սկսվում:Ռուսաստանի վտանգն այն աստիճանի իրական է, որ Ադրբեջանի կառավարությունը դատապարտված է շտապ միջոցներ ձեռնարկելուն ուղղված պլանների մշակմանը, քանի որ հնարավոր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ երկրի գոյությունը հարցականի տակ դրվի: Այս մասին գրում է ադրբեջանական Musavat.com կայքը:
Ինչպես ասված է նյութում, իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի հուսիսային հատվածում աստիճանաբար աճում է Ռուսաստանի, հարավում էլ` Իրանի ազդեցությունը: Այդ իմաստով իրական է թվում այս տարածքներում վերահսկողությունը Մոսկվայի ու Թեհրանի ձեռքն անցնելու հնարավորությունը:
Կայքը հիշեցնում է, որ դեռևս 1993 թվականին Թալիշ-Մուղանական Հանրապետության հարցի հետ միասին օրակարգում էր նաև անկախ Լեզգիստանի ստեղծման խնդիրը, և ներկայումս խաղարկվող «թալիշական խաղաքարտը» խոսում է հենց այս սցենարի կրկնվելու հնարավորության մասին:
Ինչպես նշված է նյութում, ներկայումս Ադրբեջանի հյուսիսային հատվածում երկրի օրենքներին ենթարկվելուց հրաժարվելու, պաշտոնական Բաքվին մարտահրավեր նետելու և պետական լեզվի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցադրելու դեպքեր են պարբերաբար արձանագրվում: 
«Այն, որ այս տարածքների բնակչության մեծամասնությունը հացի փող վաստակելու համար ճանապարհվում է Ռուսաստան, հարևան երկրի դիրքերն ավելի է ամրապնդում: Այդ շրջաններում բնակչությունը մտածում է, որ Ռուսաստանի համեմատ` Ադրբեջանում խնդիրներն ավելի շատ են, և եթե լինեն Ռուսաստանի կազմում, միանան «եղբայր Դաղստանին», ավելի լավ կապրեն: Մի խոսքով` հյուսիսային շրջաններում որոշ ուժեր ավելի շատ Մոսկվային են ապավինում, քան Բաքվին»,- գրում է կայքը:
Բացի այդ, կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի հյուսիսային շրջաններում ծայրահեղականների ազդեցության աստիճանական տարածումն ավելի է հավանական դարձնում Ադրբեջանում էթնիկ հակամարտությունը կրոնական հարթություն տեղափոխվելու հնարավորությունը: Նույն իրավիճակն է նաև Ադրբեջանի հարավում, որտեղ էլ Իրանի գործոնն է ազդեցիկ: Դավանաբանական հողի վրա այս հակասությունները կարող են առիթ հանդիսանալ նաև կրոնական լուրջ դիմակայության սկսման համար: 
«Ադրբեջանի մասնատման ու թուլացման համար սրանից «գեղեցիկ» առիթ չի կարող լինել: Գործընթացները բավականին զգայուն հարթություն են տեղափոխվում»,- ահազանգում է կայքը:
Artsakhpress.am

Ադրբեջանում էթնիկ դիմակայություն ստեղծել ցանկացողների թիվը սկսել է ավելանալ: Երկրի համար բոլորովին էլ լավ գործընթացներ չեն սկսվում: Ռուսաստանի վտանգն այն աստիճանի իրական է, որ Ադրբեջանի կառավարությունը դատապարտված է շտապ միջոցներ ձեռնարկելուն ուղղված պլանների մշակմանը, քանի որ հնարավոր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ երկրի գոյությունը հարցականի տակ դրվի: Այս մասին գրում է ադրբեջանական Musavat.com կայքը:

Ինչպես ասված է նյութում, իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի հյուսիսային հատվածում աստիճանաբար աճում է Ռուսաստանի, հարավում էլ` Իրանի ազդեցությունը: Այդ իմաստով իրական է թվում այս տարածքներում վերահսկողությունը Մոսկվայի ու Թեհրանի ձեռքն անցնելու հնարավորությունը:

Կայքը հիշեցնում է, որ դեռևս 1993 թվականին Թալիշ-Մուղանական Հանրապետության հարցի հետ միասին օրակարգում էր նաև անկախ Լեզգիստանի ստեղծման խնդիրը, և ներկայումս խաղարկվող «թալիշական խաղաքարտը» խոսում է հենց այս սցենարի կրկնվելու հնարավորության մասին:

Ինչպես նշված է նյութում, ներկայումս Ադրբեջանի հյուսիսային հատվածում երկրի օրենքներին ենթարկվելուց հրաժարվելու, պաշտոնական Բաքվին մարտահրավեր նետելու և պետական լեզվի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցադրելու դեպքեր են պարբերաբար արձանագրվում: 

«Այն, որ այս տարածքների բնակչության մեծամասնությունը հացի փող վաստակելու համար ճանապարհվում է Ռուսաստան, հարևան երկրի դիրքերն ավելի է ամրապնդում: Այդ շրջաններում բնակչությունը մտածում է, որ Ռուսաստանի համեմատ` Ադրբեջանում խնդիրներն ավելի շատ են, և եթե լինեն Ռուսաստանի կազմում, միանան «եղբայր Դաղստանին», ավելի լավ կապրեն: Մի խոսքով` հյուսիսային շրջաններում որոշ ուժեր ավելի շատ Մոսկվային են ապավինում, քան Բաքվին»,- գրում է կայքը:

Բացի այդ, կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի հյուսիսային շրջաններում ծայրահեղականների ազդեցության աստիճանական տարածումն ավելի է հավանական դարձնում Ադրբեջանում էթնիկ հակամարտությունը կրոնական հարթություն տեղափոխվելու հնարավորությունը: Նույն իրավիճակն է նաև Ադրբեջանի հարավում, որտեղ էլ Իրանի գործոնն է ազդեցիկ: Դավանաբանական հողի վրա այս հակասությունները կարող են առիթ հանդիսանալ նաև կրոնական լուրջ դիմակայության սկսման համար: 

«Ադրբեջանի մասնատման ու թուլացման համար սրանից «գեղեցիկ» առիթ չի կարող լինել: Գործընթացները բավականին զգայուն հարթություն են տեղափոխվում»,- ահազանգում է կայքը:


Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին