▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարիներ առաջ Ռուբեն Հախվերդյանը բնակարան է ստացել Ռոբերտ Քոչարյանից և 30 հազար դոլար՝ Սերժ Սարգսյանից

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ուզում եմ անդադառնալ համացանցում լայն տարածում ստացած թրքացած Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցին, չմեկնաբանելով նրա ունայնաբանությունները։

 

 

 

 

 

 

 

Ուղղակի երկու պարզ հարց եմ ուղղում ալկոհոլամոլ երգչին․

Մոռացել էիր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «ադրբեջանական ծագման» մասին, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ստացար 4 սենյականոց բնակարան։ Ի դեպ հարցազույցներիցդ մեկում էլ նշել ես․ «Քոչարյանից 3 սենյականոց բնակարանի փոխարեն 4 սենյականոց եմ ստացել: Ինչ է մի սենյակ է չպե՞տք է ունենայի երգեր գրելու համար համար»։

Մոռացել էիր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «ադրբեջանական ծագման» մասին, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից ստացար 30.000 դոլար, մանկական երգերի ձայնապնակի ձայնագրման համար: Այս առիթով նույն հարցազրույցում նշել ես․ «Սերժ Սարգսյանից երեխաներն են շնորհակալ, որ հիմա հայերեն երգեր են երգում: Եթե տալիս են ու տալիս են տեղին, ինչո՞ւ չպետք է վերցնես»։

Հիշեցնեմ, նրանք երկուսն էլ Արցախցի են։ Իսկ Արցախցին մարդկային մի թուլություն ունի, ընկածից երես չթեքելու թուլություն:

 

 

 

 

 

 

 

Դու այդ ընկածն ես, այլևս հավիտյան, ոտքի կանգնելու բոլոր հնարավորությունները սպառած: Եվ անկման պատճառը անհագ նյութապաշտությունդ է:
ՈՒրախ եմ, որ այսուհետ ոչ ոք քեզ այլևս «ձիու վրա չի տեսնի»։

Հիշեցնենք, որ Ռուբեն Հախվերդյանն արցախահայության մասին խոսել էր՝ հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը:

Կարդացեք նաև՝ Ռուբեն Հախվերդյանի նմաններով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն ու հոգեբուժարանը. Դավիթ Բաբայան

Դուք Արցախը ճանաչում ե՞ք, որ նման զառանցանքներ եք տեղում, պարո՛ն Հախվերդյան

Ամո՛թ Ռուբեն Հախվերդյանին...Արցախի ՄԻՊ

«Հայաստանցի և արցախցի անթույլատրելի բաժանումը ամենամեծ թրքությունն է, որ կարելի էր անել». Նաիրա Զոհրաբյան

Խիստ խտրական ու ներքին թշնամանք հրահրող. Արման Թաթոյանը՝ Հախվերդյանի և Ղուշչյանի հայտարարությունների մասին

Եթե գրողներից ոմանք հայեր էին, ուրեմն հազար ամոթ իրենց էլ.Արցախի ՄԻՊ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին