▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տասնյակ երեւանցիներ մոմ են վառում ու աղոթում փոքրիկ Սերյոժայի համար

galatv.am-ը գրում է, որ ոստիկաններն արգելել են ՀՀ քաղաքացիներին հավաքվել Ազատության հրապարակում եւ ի հիշատակ գյումրեցի փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի իրականացնել մոմավառություն: Տեղում հսկողություն իրականացնող ոստիկանները պատճառաբանել են, թե Ազատության հրապարակի աստիճանները մոմավառության պատճառով կարող են «կեղտոտվել», հետեւաբար իրենք արգելում են:

Հավաքված քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ տեղի է ունեցել լեզվակռիվ: Մոմավառություն իրականացնողները փորձել են իրենց հարգանքի տուրքը մատուցել Կարապի լճի մոտակայքում: Այստեղ էլ հայրենի իրավապահներն արգելել են իրականացնել մոմավառություն:

Ավելի ուշ ՀՀ քաղաքացիներին վերջապես թույլատրեցին մասնակցել մոմավառության: Տասնյակ երեւանցիներ այս պահին մոմ են վառում ու աղոթում փոքրիկ Սերյոժայի համար:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին