Թբիլիսիի Իոսեբիձե փողոցում թալանվել է Սահակյանների ընտանիքը: Այս մասին հայտնել է Грузия Online-ը:
Կողոպուտի ընթացքում տանը եղել է 20-ամյա աղջիկը, ում հարձակվողները կապել և խոշտանգել են:
Հարևանների խոսքով՝ նախքան հեռանալը ավազակախումբը բացել է գազը: Աղջկան փրկել են տուն վերադարձած ծնողները:
Ավելի ուշ Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է այն տեղեկատվությունը, որ բնակարանի կողոպուտի իրականացման ընթացքում՝ 20-ամյա աղջկան խոշտանգումների են ենթարկել:
Բացի այդ` իրավապահներին հաջողվել է պարզել, որ գողություն կատարողները Սահակյանների ազգակիցներից են եղել, որոնց հետ նրանք երկար ժամանակ կոնֆլիկտի մեջ են եղել ինչ-որ 1500 դոլորի համար. գողերը տարել են հենց այդ 1500 դոլարը չնայած այն փաստին, որ տանը էլի գումար է եղել: