▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչպես ստեղծվեց հայկական առաջին զինատեսակը.Պատմում է հեղինակը

Հունվարի 28-ը Հայոց բանակի և հայ զինվորի օրն է.

«Այն ստեղծվել է մեր մայրերի, քույրերի անափ համբերության, ունեցած ազատագրական պայքարի արդյունքում: 24-ամյա բանակն իր սպառազինության և ունեցած ռազմաստրատեգիական գործողություններով այսօր համարվում է եվրոպական ստանդարտի բանակ և ոչ թե ասիական կամ տարածաշրջանային»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Ասուլիսին ներկա էր նաև հայկական առաջին զինատեսակը ստեղծողներից մեկը՝  Բաբաջան Բաբախանյանը, ով գնացել ու կռվել է դրանով, ներկայացրեց զենքի ստեղծման պատմությունը. «Գծագրության և նկարչության ուսուցիչ էի, Սպարապետն ինձ նշանակեց զենքի արտադրության գծով կազմակերպիչ: Որոշեցինք զենք ստեղծել ու դա առաջին զինատեսակը 63մմ «Մինոմիոտն»(Minomiot) էր:

Հիշում եմ՝ ինչպես էին բոլորը հուզվել, երբ հայտնեցի այդ մասին: Իմ ստեղծած զենքը սովետականից նրանով էր տարբերվում, որ 25 կգ էր, ոչ թե 85: Այն կոչվել է Զորավար Անդրանիկի անունով»: «Արցախյան պատերազմի մասնակից կանանց» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Աիդա Սերոբյանն էլ խոսեց իր՝ պատերազմին մասնակից դառնալու մասին.

«Հեռուստատեսությամբ լսեցի, որ Արցախը բուժաշխատողների կարիք ունի ու որոշում կայացրեցի մեկնել ու մասնակից լինել այս ամենին, ինչ-որ կերպ օգտակար լինել, չնայած երեխաներս փոքր էին: Խեղճ մորս էլ խաբեցի, թե Ջերմուկ են գործուղում: Գնացի Մարտակերտ, որտեղ վիճակը շատ ծանր էր և բուժաշխատողների կարիք կար: Բոլորիս պարտքն է ՝ պաշտպանել Հայրենիքը, երբ այն վտանգի մեջ է ու կապ չունի՝ կին է, թե տղամարդ: Այն ժամանակ զենք էլ չկար:

Երբ որ դիրքր էինք գնում՝ վերցնում էինք՝ ինչ պատահեր: Իսկ վերադառնալիս եղածը տալիս էինք անզեններին ու վերադառնում: Բայց գիտե՞ք ինչքան են անտառներում զինված ադրբեջանցիները անզեն զինվորների դիմաց դուրս եկել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին