▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեր ու ծառայի հարաբերությունները երբեք լավ չեն կարող լինել

Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է լավ հարաբերություններ ունենա: Դա բխում է մեր ներկայիս ազգային անվտանգության շահերից: Իսկ մեր հարաբերություններն այսօր շատ վատ են: Տեր ու ծառայի հարաբերությունները երբեք լավ չեն կարող լինել: Արտաքին հարաբերություններում կորցրել ենք հավասարակշռությունը ու արագորեն գնում ենք դեպի նվաստացուցիչ գաղութացում:
Լավ հարաբերություններ հաստատելու համար հարկավոր է վերականգնել հավասարը հավասարին հարաբերություններ: Ոչ թե տեր ու վասալ, այլ երկու ինքնիշխան պետությունների միջև միմյանց հարգող հարաբերություններ, թեկուզև մեկը մեծ է մյուսը փոքր:
Հաշվի առնելով պատմականորեն ձևավորված հայ ազգի ռուսների նկատմամբ ունեցած չափազանց հավատարիմ վերաբերմունքը (որը ինքնին մեր ազգային մտածելակերպի խոշորագույն սխալներից մեկն է)՝ Պուտինի վարած կայսերական քաղաքականությունը ու Հայաստանը ստրկացնելու գործընթացը պարզապես հիմարություն է: Մեր ազգը առանց այն էլ հավատարիմ էր Ռուսաստանին: Հիմա այս հավատարիմ ազգին ինչու՞ ես փորձում ստորացնել ու ստրկացնել: Չէ՞ որ դրանից նա կարող է «խելքի գալ» և ընբոստանալ: Քեզ բարեկամորեն վերաբերվող ազգի նկատմամբ նման նվաստացուցիչ վերաբերմունքը խոսում է Պուտինի ու ռուս ազգի հոգեբանական բարդույթների մասին: Եթե այսպես շարունակվի ապա ռուսասերների ու ռուսապաշտների հսկա զանգվածը արագորեն կնոսրանա և հայ ազգը իրոք «խելքի կգա»: Միգուցե դա է բարին: Տա Աստված առանց արյան ու ցնցումների...

Սասուն Քոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին