▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

The Independent-ը անդրադարձել է Դեր Զորի հայկական եկեղեցու պայթեցմանը

ermenihaber-ը գրում է. «Ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին սիրիական  քաղաքում կառուցված հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացրել է: Այս մասին գրում է թուրքական «imc» լրատվական կայքը՝ վկայակոչելով անգլիական «Independent»-ում Ռոբերտ Ֆիսկ-ի հոդվածը:

Ֆիսկի հոդվածում ասվում է, որ «Ալ Նուսրա»-ն եկեղեցում գտնվող հարյուրավոր ցեղասպանված հայորդիների գերազմանների հետ միասն ոչնչացվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեծ քանակությամբ արխիվային փաստաթղթեր:

Ֆիսկը, նշելով որ եկեղեցու ոչնչացումը առաջացրել է Սիրիայի քրիստոնյաների զայրույթը, գրում է. «Հայերի «Հոլոքոստի» մասին պատմող հազարավոր փաստաթղթեր ու պատմություններ այրվել ու մոխրի են վերածվել: 99 տարի առաջ սպանված հարյուրավոր մարդկանց ոսկորները հանել ու թափել են փողոցի փլատակերի կողքին: Այդ սրբազան մասունքների պղծումը աշխարհի 4 ծայրերում սփռված հայերի համար մեծ ցավ կլինի»:

Հեղինակը նշում է, որ այս անգամ կարծես թե մեղավորը «Ալ Նուսրա»-ն է՝ ավելացնելով, որ շատերի մոտ համոզմունք կա, որ կազմակերպությունը Թուրքիայից է զենք գնում:

«Independent»-ի հոդվածագրի հետ զրույցում եկեղեցու հոգևոր հովիվ Անդրանիկ Այվազյանն ասել է, որ իսլամիստներն ասել են, թե եկեղեցու արխիվներին վնաս չեն տա, եթե Սիրիայում իրենց օրինական ինքնավարություն տրվի, սակայն, մերժում ստանալով, ամբողջը ոչնչացրել են:



Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին